f

Անկախ

Սոթքի բնակիչներն անելանելի վիճակում են հայտնվել, հանքավայրի փակումը ֆինանսական անհաղթահարելի ճգնաժամի առաջ է կանգնեցրել բնակչներին.համայնքապետ


«Սոթքի հանքավայրի տնօրինության երեկ արված հայտարարությունն այն մասին, որ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ, ոսկու բաց հանքը կփակվի, անակնկալի է բերել համայնքի բնակիչներին։ Չունենալով ֆինանսական եկամուտի այլ աղբյուրներ և լինելով ծանր վարկերի տակ՝ այդ մարդիկ հայտնվել են անհաղթահարելի ֆինանսական ճգնաժամի առաջ և չգիտեն ինչ անեն»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Կառավարության հետ կասկածելի գործարքների գործընկեր Ռոման Տրոցենկոյի ղեկավարած ընկերությունը երեկ պաշտոնապես հաստատեց Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը.«Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասվում էր հայտարարության մեջ։

Համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանն նշում է՝ նախօրեից համայնքապետարանում քննարկումներ են սկսվել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, երբ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղվածության աղբյուրը Սոթքի ոսկու հանքն էր ապահովում. «Հիմա մենք՝ բոլորով, կանգնել ենք անորոշ մի իրավիճակի առաջ՝ ի՞նչ անել։ Այդ մարդիկ մեծ թվով վարկեր ունեն, ընտանիք են պահում, իսկ համայնքում զբաղվածության և եկամուտի այլ աղբյուր, բացի Սոթքի հանքից, չկա։ Բոլորս հայտնվել ենք անոորոշության մեջ, չգիտենք ինչ անենք։ Այս պահի դրությամբ էլ, ելքեր՝ ստեղծված իրավիճակից չենք տեսնում»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, թե ֆորս – մաժորի պատճառաբանությամբ փակված ոսկու հանքն, իրականում, հանձնվել է ադրբեջանական կողմին, այսինքն՝ հանքավայրի ուղղությամբ պարբերարաբար հնչող թշնամու կրակոցները, հենց, այս նպատակն էին հետապնդում՝ ավարտին հասցնել բաց հանքի ամբողջական փակումը, Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը պատասխանում է՝ ինքը նման տեղեկություններ չունի ։

Սոթքի հանքավայր Գործազրկություն Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին