f

Անկախ

Գիտական խումբը հստակեցրել է Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին համապատասխան մի շարք ջրակենսաբանական, ջրաքիմիական և ջրաձևաբանական ցուցանիշներ


ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում մշակվում է Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի գնահատման և կառավարման մեթոդաբանություն

 

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատողները մշակում են մեթոդաբանություն Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման և կառավարման համար: Ստեղծվող մեթոդաբանությունը պետք է համահունչ լինի Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին: Մշակվող գործիքը թույլ կտա արձագանքել Հայաստանի տարբեր ջրաբանական տարածքների, գետերի էկոլոգիական վիճակի փոփոխություններին:

«Աղստև գետի ջրավազանի սննդային շղթայի հիմնական բաղադրիչների հետազոտության արդյունքում գրանցվել է ձկների 13, մամուռների 5, ջրիմուռների 3 տեսակ: Բացահայտվել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Դալլաքյանը:

Գիտական խումբը հստակեցրել է Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին համապատասխան մի շարք ջրակենսաբանական, ջրաքիմիական և ջրաձևաբանական ցուցանիշներ: Հետազոտության արդյունքներն ամփոփվել են հեղինակավոր «Environmental Monitoring and Assessment (Q2)» ամսագրում տպագրված հոդվածում (Asatryan V., Dallakyan M. (2021). Principles to develop a simplified multimetric index for the assessment of the ecological status of Armenian rivers on example of the Arpa River system. Environmental Monitoring and Assessment 193, 195. IF: 2,513 (2020); DOI: 10.1007/s10661-021-08994-3): Զուգահեռաբար հիմնվել և պարբերաբար լրացվում է ուսումնասիրվող գետավազանների Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) տվյալների շտեմարանը, որը թույլ է տալիս կատարել ստացված արդյունքների տարածական վերլուծություններ և քարտեզագրում: Արդյունքում մշակվել են ԵՄ տիեզերական «Copernicus» ծրագրի շրջանակներում թողարկված «Sentinel-2» արբանյակի նորագույն լուսանկարները և ստացվել են Աղստև և Հրազդան գետավազանների 10մ լուծաչափի հողօգտագործման և հողածածկույթի (LULC) քարտեզները։

 

Բացահայտվել են Հրազդան և Աղստև գետերի ավազանների հնարավոր բոլոր էտալոնային տարածքները, ինչի արդյունքում «Ecosystem Transformation» միջազգային գրախոսվող հանդեսում լույս է տեսել ևս մեկ աշխատանք (Dallakyan M., Asatryan V. (2021). Studying macrozoobenthos community and assessing the ecological status of the Tandzut River for improving hydrobiological monitoring system in Armenia. Ecosystem Transformation 4 (4), 1–8. https://doi.org/10.23859/estr-210522):

 

Ջրակենսաբանական հետազոտությունների արդյունքում մոտ 500 կենդանի ուղարկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ԴՆԹ-շտրիխկոդավորման և կենսաբազմազանության ցուցանիշների հստակեցման, որի ֆինանսավորումն իրականացվել է CaBOL միջազգային ծրագրի շրջանակներում:

 

Գիտական խումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարինե Դալլաքյանը։ Խմբի անդամներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Վարդան Ասատրյանը, ավագ գիտաշխատողներ Տիգրան Վարդանյանը և Հերմինե Եփրեմյանը և կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Բոշյանը։

 

Հետազոտություններն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված «Հայաստանի ջրավազանային կառավարման տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման մեթոդաբանության մշակում» թեմայով գիտական ծրագրի շրջանակներում:

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

31.05.2023թ

ՀՀ ԳԱԱ Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին