f

Անկախ

ԱԳՆ-ն ծուղակում է հայտնվել. պնդում է, թե Ալմա-Աթայի հռչակագիրն առանց վերապահումների է ստորագրվել՝ անտեսելով ԳԽ որոշումը


ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ծուղակում է հայտնվել. գիտակցելով, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով չեն կարող Արցախը հանձնել Ադրբեջանին, որ վավերացնելու վերապահումները շրջանցումը ՀՀ օրենսդրության բացահայտ խախտում է,փորձում է մանեւրել՝ հայտարարելով, թե Հայաստանն այն ստորագրել է առանց վերապահումների։

Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991թ Հռչակագրի հիման վրա, մինչդեռ, վավերացումը եղել է վերապահումներով։

«Փաստինֆո»-ն դեռևս մայիսի 15-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրին միանալու վերապահումները, եթե ոչ, ապա արդյո՞ք նախաձեռնվելու է նշված վերապահումներն առոչինչ ճանաչելու գործընթաց։

Բացի այդ, հարցմամբ արձանագրել էինք, որ Վաշինգտոնյան բանակցություններից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ», հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք բրյուսելյան հանդիպման ժամանակ հաջողվել է նշված առանցքային հարցերի շուրջ հասնել փոխըմբռնման, քանզի Նիկոլ Փաշինյանը գոհ էր մնացել այդ հանդիպումից։

Հարցադրումներին ԱԳՆ-ն փաստացի պատասխան չուներ։ Հարցման պատասխանը ստացվել է միայն այսօր՝ մայիսի 31-ին, որով որևէ անդրադարձ չի կատարվել վերջին հարցադրմանը։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի Հռչակագրին, ապա ԱԳՆ-ից ստացված պատասխանում նշված էր, թե 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագիրը ՀՀ կողմից ստորագրվել է առանց վերապահումների։

«Ի պատասխան Ձեր հարցման (ԱԳՆ մուտքագրվել է 15.05.2023թ.) տեղեկացնում ենք, որ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է առանց վերապահումների»,- նշվում է ԱԳՆ-ի պաշտոնական գրության մեջ։

Մինչդեռ հարցմամբ բարձրացված հարցը ոչ թե ստորագրման ընթացքում վերապահումների, այլ՝ վավերացման մասին էր։ Ի գիտություն ԱԳՆ-ի՝ ստորագրված որեւէ միջազգային պայմանագիր չունի իրավական ուժ, քանի դեռ այն, օրենքով սահմանված կարգով, չի վավերացվել։ Իսկ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ արձանագրել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուս Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնում է վերապահումներով։ Որոշման մեջ նշվում է թվով տասը վերապահում եւ հենց 10-րդ կետը սահմանում է․ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Ակնհայտ է՝ ԱԳՆ-ն գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ու գործողությունները հակաօրինական են եւ վերապահումները շրջանցող որեւէ փաստաթղթի ստորագրում ի սկզբանե դատապարտված է, այն չի կարող իրավական ուժ ունենալ։ Իսկ վերապապումներն առոչինչ ճանաչելու գործընթաց սկսելու դեպքում կբացահայտվի Նիկոլ Փաշինյանի քարոզչական ամբողջ կեղծիքը,որով փորձ է անում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող ու հայկական պատմական հողը հակառակորդին հանձնելու իր գործողությունների պատասխանատվությունը այլոց վերագրել։

Ալմա-Աթայի հռչակագիր ՀՀ ԱԳՆ վերապահումներ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին