f

Անկախ

«Փաստ». Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության հիմնական մարտահրավերներից են փոշու արտանետումները և ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը: «Փաստի» տեղեկություններով, այս հարցի լուծման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում ձեռք է բերելու հատուկ սարքավորումներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԶՊՄԿ Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը՝ նշելով, որ խոսքը նորագույն սարքավորումների մասին է, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։

«Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում, որոնք Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի», - ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ։ Հաջորդ խնդիրը վերաբերում է ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը բացառելու խնդրին: ԶՊՄԿ ներկայացուցիչը նշեց, որ Կապանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում են գետերի մաքրման աշխատանքներ։

«Գետերը մաքրվում են բնական գետաբերուկներից և տարբեր գործոնների հետևանքով առաջացած օրգանական և անօրգանական աղտոտումից։ Սա մի ծրագիր է, որը նախատեսում է Ողջի գետի մաքրում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նմանօրինակ համագործակցություն նաև Քաջարան համայնքի հետ, որպեսզի հնարավոր լինի մաքրել Ողջի գետի այն հատվածը, որը գտնվում է Քաջարան համայնքի տարածքում»,- տեղեկացրեց Տարոն Նավասարդյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրականացվում են այլ ծրագրեր ևս, այդ թվում՝ Արծվանիկի պոչամբարի սեյսմիկ կայունության գործակցի բարձրացման ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

բնապահպանություն ֆինանսավորում Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին