f

Անկախ

ՀՀ կադաստրի կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի փոխկապակցված անդամ


Մայիսի 29-ից հունիսի 2-ը Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի և կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանի, առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ընթացող Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին:

Միջոցառման պաշտոնական բացման արարողության ժամանակ Չափագրողների միջազգային ֆեդերացիան հաստատել է ՀՀ Կադաստրի կոմիտեի անդամակցությունը: Սրանով միջազգային ևս մեկ հարթակում կապահովվի Հայաստանի Հանրապետության ներկայությունը՝ ի դեմս Կադաստրի կոմիտեի:

Կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի փոխկապակցված անդամ (Affiliate Member), իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ակադեմիական անդամ:

Ֆեդերացիան միավորում է ավելի քան 120 երկրների ներկայացուցիչների և խթանում է չափագրողների միջև մասնագիտական ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նպատակ ունենալով նպաստել հանրության մշտապես փոփոխվող  կարիքների բավարարմանը և կայուն զարգացման ապահովմանը:

Կադաստրի կոմիտեի անդամակցությունը վերոնշյալ կազմակերպությանը կնպաստի միջազգային մասնագիտական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության ընդլայնմանը, կընդգծվի չափագրման  կարևորությունը հասարակության, շրջակա միջավայրի և տնտեսության բարելավման համար, կապահովվի հասանելիություն միջազգային գեոդեզիական համայնքի հետ փորձի փոխանակման համար։

Ասոցիացիայի փոխկապակցված անդամը հնարավորություն կունենա նաև հանձնաժողովի աշխատանքային խմբերի և Չափագրողների միջազգային ֆեդերացիայի աշխատանքային խմբերում մասնակցելու գեոդեզիական պրակտիկայի և տարբեր թեմաների բազմաթիվ ասպեկտների մշակմանը, ներառյալ էթիկայի, չափանիշների, կրթական և մասնագիտական հարցերի քննարկումների, ինչպես նաև մաս կազմել համաշխարհային գեոդեզիական համայնքին, որի գործունեությունը  նպատակաուղղված է հասարակության կրթական և մասնագիտական դիրքերի բարելավմանը:

 

 

 

Կադաստրի կոմիտե Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին