f

Անկախ

«Ընկերներս գնում են,ես էլ պետք է ծառայեմ». Սերգեյ Գաբրիելյան


Մորս ասեք` ողջ եմ

Պատերազմից անցել է երեք տարի, բայց Սերգեյի մայրը դեռ սպասում է նրա վերադարձին: Որդուն չի տեսել, չի հավատում ԴՆԹ-ին, Սերգեյն էլ բոլորի երազներում գալիս է և ասում` մամայիս ասեք, որ ողջ եմ:

Սերգեյ Գաբրիելյանը 2018 թվականի ամռանը պետք  է զորակոչվեր բանակ, բայց ոտքի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով հետաձվել է: Մոսկվայից բժիշկ է ժամանել, նրան այդ ժամանակ վիրահատել են:

«Բժիշկներն ասել են նրան` քեզ չեն տանելու ծառայության»,- մեզ հետ զրույցում պատմում է մայրը` տիկին Աիդան:

Բայց Սերգեյը շտապում էր ծառայության անցել, չի համբերել մեկ տարի և վեց ամիս բուժվելուց հետո զորակոչվել է։ Ասել է`ընկերներս գնում են, ես էլ եմ ուզում ծառայել:

2019 թվականի հունվարի 31-ին նա պարտադիր զինծառայության է անցել Մարտակերտի N զորամասում: Նրա եղբայրը Եղնիկներում է ծառայել, ինքն էլ սիրահարված էր Եղնիկների բնությանը: Խնդրել է` առանց վիճակահանության իրեն Եղնկներ ուղարկել։

 Հետո սերժանտական դասընթացների է մասնակցել  Հոկտեմբերյանում: Այնտեղ բնակվող մորաքույրը զանգել է տիկին Աիդային և ասել. «Չգիտես` ինչքան են գովել Սերգեյին, լավագույն կրակողն էր»:

Սերգեյի ծառայության ավարտին չորս ամիս էր մնացել, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Պատերազմի առաջին օրերին նրանց դիրքեր են բարձրացրել: Տղաներն օգնության են հասել նաև Մատաղիսի և Եղնիկների զորքին:

Հոկտեմբերի 23-ին Սերգեյի գումարտակի տղաներին Մարտունի են տեղափոխել, որտեղ թեժ մարտեր են մղել թշնամու դեմ:

Այդ օրը զանգել է մորն ու ասել. «Մեզ տեղափոխում են, հետո կզանգեմ»:

Տիկին Աիդան աշխատում է զինվորական հոսպիտալում` որպես մայրապետ: Հոսպիտալի ողջ անձնակազմն ամբողջ պատերազմի ընթացքում չի լքել քաղաքը: Նկուղում Հայաստանից ժամանած բժիշկների հետ բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր տղաներին: Սերգեյն իր բոլոր հեռախոսազանգերի ժամանակ նրանց խնդրել էր զգույշ լինել, քանի որ քաղաքն էլ էր հրետանակոծվում: Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվելով` նա առաջնահերթ անհանգստանում էր նրանց համար :

«Իմ տեղը լավ է». ամեն անգամ այդպես էր մորն ասել Սերգեյը:

Հետագայում տիկին Աիդային պատմել են, որ Սերգեյն իր ընկերների հետ թշնամու դիվերսիոն գործողություններին է դիմագրավել, վիրավորներին հանել մարտադաշտից:

Սերգեյի վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 28-ին: Զանգել է և ասել. «Մամ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց Լյոխան(Ալյոշան) զոհվել է, մենք էլ վրեժ ենք լուծել»:

Հոկտեմբերի 29-ի գիշերը թշնամին հարվածային անօդաչու սարքեր է կիրառել նրանց դիրքերի ուղղությամբ: Այդ ժամանակ  գումարտակը շատ զոհեր է տվել: Չորս զինվորի ճակատագիր մինչև այսօր անհայտ է:

Վիրավոր ընկերներին է փրկել

Զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավորները ճանաչել են Սերգեյին և մորն ասել, որ Սերգեյն է իրենց հանել մարտադաշտից:

«Ասում էին` ուժեղ ոգով էր կռվում, նրանց հենց ինքն է փրկել»,-ասում է մայրը:

Մոր խոսքով` ամենաթեժ մարտը մղել են Ճարտարի Ուլյանասարում: Այնտեղ շատ զոհեր ու վիրավորներ են տվել: Այդ ժամանակ հոսպիտալ տեղափոխված վիրավորներից մեկն ասել է տիկին Աիդային, որ Սերգեյը վիրավորվել է թևից և տասը րոպեից նա էլ կգա:

Շտապօգնության բոլոր մեքենաները մայրն անձամբ է դիմավորել, անհամբեր սպասելով որդու վերադարձին, բայց Սերգեյը ոչ մեկում չի եղել: Հետո պարզվել է, որ թևից վիրավոր Սերգեյը հրաժարվել է շտապօգնության մեքենա նստել` շարունակելով մարտը: Հետո մեկ ուրիշ վիրավոր ասել է` Սերգեյը չկա:

Այդ լուրից հետո մայրը որդուն երկար է փնտրել: Հրամանատարն ասել է` տղաները շրջափակման մեջ են հայտնվել, պետք է սպասել, տեսնել` ինչ կլինի: Հետո ասել է, որ Սերգեյին տեղափոխող շտապօգնության մեքենան թշնամին պայթեցրել է: Բայց պարզվել է, որ ուրիշ Սերգեյի մասին էր խոսքը:

«Մայրական սիրտս զգում էր, որ իմ որդին ողջ էր: Չէի հավատում նրա զոհվելուն»,-ասում է նա:

Մի օր տիկին Աիդայի ֆեյսբուքյան էջին մի երիտասարդ է գրել, որ գիտի Սերգեյի տեղը: Երբ հանդիպել են, պատմել է, որ իրենց զինակից ընկերներից մեկին` վիրավոր Բորիսին, փրկելու համար հետ է դարձել և արկակոծության տակ ընկել: Ոտքերը չի կարողացել շարժել: Ընկերոջն ասել է, որ իրեն թողնի և օգնության հետևից գնա:  Բայց սարսափելի հրետակոծության տակ այդպես էլ չեն կարողացել օգնության հասնել տղաներին: Դրանից երկու ամիս հետո են Սերգեյի մարմինը գտել, իսկ մարտի 1-ին հաստատվել է ԴՆԹ-ն: Մարտի 5-ին նրա հուղարկավորել են Եղբայրական գերեզմանոցում:

«Սերգեյին փակ են բերել: Մինչև հիմա չեմ հավատում, որ նա է: Ես դեռ փնտրում եմ նրան: Եղբայրական գերեզմանատուն գնալիս չեմ զգում նրան, անգամ չեմ կարողանում լացել»,-ասում է մայրը:

Շատերը տիկին Աիդային ասում են, որ չի տեսել որդուն, դրա համար չի կարողանում համակերպվել նրա բացակայությանը:

«Սիրտս հանգիստ է, զգում եմ, որ ողջ է»,-ասում է նա:

Տիկին Աիդան ասում է, որ եղբոր աղջկա երազում Սերգեյը եկել և ասել է, որ ողջ է և գերության մեջ, և այդտեղ շատ գերիներ կան: Մայրն էլ կարծում է, որ որդին գերության մեջ է և մի օր վերադառնալու է` չհավատալով ԴՆԹ-ին:

Սերգեյի հայրը` Արտուր Գաբրիելյանը, Արցախյան երեք պատերազմների մասնակից է, արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանին:

Արցախի շրջափակման պայմաններում նրա ընտանիքը դժվար է հաղթահարում ամեն ինչ, բայց չեն թուլանում և անգամ Արցախից մեզ ուժ են տալիս:

«Մեր երկիրը թողնելու երկիր չի: Մենք պաշտպանելու ենք մեր հողը: Այստեղից դուրս չենք գալու: Թող մեզ ջնջեն, բայց այստեղից դուրս չեմ գալու: Ես մեծ հույս ունեմ, որ Աստված մեզ կպահպանի»,-ասում է մայրը:

Սերգեյը Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանին կից քոլեջի ֆիզկուլտուրա և սպորտ բաժինն է ավարտել, բայց դիպլոմն այդպես էլ չի հասցրել վերցնել: Նա զբաղվել էր վոլեյբոլով ու կարատեով։

Հերոս Սերգեյ Գաբրիելյանի անունով հարազատ` Ա. Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցում դասասենյակ է բացվել:

«Մեծ դժվարությամբ եմ մեծացրել երեխաներիս: Սերգեյն ուսման հետ համատեղ աշխատել է հացի փուռում, դպրոցական իրերի տոնավաճառում հսկիչ է աշխատել: Ծառայության ժամանակ զանգել է և ասել, որ մեքենայի և հացի փուռի տեղն արել է, որ գա` սեփական հացի փուռն է բացելու»,-ասում է մայրը:

Բոլորի սիրտը շահել էր Սերգեյը, սիրվել բոլորի կյողմից:

Սերգեյը պետք էր հունվարի 31-ին տուն գար, փետրվարի 7-ին` սիրած աղջկա ծննդյան տարեդարձին, նշանադրվեր: Բայց ամեն ինչ կիսատ մնաց…

Սերգեյ Գաբրիելյանին հետմահու պարգևատրել են «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով:

Հասմիկ Հակոբյան

Սերգեյ Գաբրիելյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին