f

Անկախ

Լիլիթ Հարությունյան. «Սպորտը չպետք է խանգարի ընտանիք կազմելուն, երեխա ունենալուն»


Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Հարությունյանը շուրջ 2,5 ամիս առաջ կրկին մայրացավ։ Լիլիթի և Արթուրի ընատնիքը իր ծնունդով համալրեց հրաշք Վահեն։ 
Վահեի ծնունդից  կարճ ժամանակ անց Լիլիթը ամուսնու՝ Արթուրի օգնությամբ, որը նաև նրա մարզիչն է, վերսկսեց մարզումները և մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրը, մասնակցեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին։  Լիլիթը պատվով հաղթահարեց  40 կմ մրցատարածությունը 18-40 տարեկան տարիքային խմբում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։  
Անկախի հետ զրույցում Լիլիթը կիսվում է տպավորություններով, խոսում մարզումները վերսկսելու, այս մեդալի՝ իր համար ոսկուց առավել արժեք ունենալու և ցանկության դեպքում ամեն բան հաղթահարելու մասին։


-Շնորհավորում ենք Վահեի ծննդյան և  2-րդ անգամ մայրանալուց հետո տպավորիչ մեկնարկի կապակցությամբ։ Վահեի ծնունդից որքա՞ն ժամանակ անց վերսկսեցիք մարզումները։
-Շնորհակալ եմ։ Վահեն ծնվեց մարտի 14-ին, կեսարյան հատումով, 41 շաբաթականում։
Վիրահատության կարերից էի շատ վախենում, բայց բժիշկս` Նորայր Ղուկասյանը,  մեծ հույսեր էր տալիս ու ոգևորում, որ շատ կարճ ժամանակում կկարողանամ լիարժեք մարզվել։ Անհամբեր սպասում էի, թե երբ եմ վերսկսելու մարզումներս։
Կեսարյան հատումից հետո բժիշկը 40 օր արգելել էր մարզվել։
Ապրիլի 20-ից սկսեցի մարզումներս, շատ-շատ բարդ էր ամեն ինչ․
հսկայական ավելորդ քաշ, 10-ամսյա մարզումների դադար, նորածին երեխայի խնամք, ընտանեկան հոգսեր, մարզումներ։


-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել հեծանվավազքին, ի՞նչ մարզումներ անցկացնելով։
-Հեծանվավազքին որոշել էի մասնակցել ուղղակի մասնակցության համար, ընդամենը 30 օր ունեի վերսկսելու մարզումները ու առաջին 10 օրերին ընդհանրապես հույս չունեի, որ կկարողանամ 40կմ եզրագծին հասնել։
Բայց Արթուրն ասում էր, որ կհասցնենք։
Մենք նպատակ դրեցինք, որ պետք է փորձենք, պայքարենք։ Այն ինչ կատարվեց, ուղղակի հրաշք էր։


-Մրցաշարի ընթացքի, կազմակերպվածության, Ձեր տպավորությւոններ մասին ի՞նչ կասեք։
-2 ուժեղ մրցակից ունեի, շատ թեժ պայքար էր, և մրցանակային եռյակի հերթականությունը որոշվեց միայն վերջին 100 մետրում։ Որոշակի դեր խաղաց նաև հեծանիվների որակը։ Ի տարբերություն իմ մրցակիցների հեծանիվների՝ իմ հեծանիվը քաշով մոտ 4 կգ ավելի ծանր էր։
Արդեն 3-րդ անգամն էի մասնակցում հեծանվավազքի մրցաշարին։
Առաջին անգամ Արթուրը պետք է մասնակցեր, բայց այնպես ստացվեց, որ Արթուրին զորակոչեցին եռամսյա հավաքների, և որոշեցի իր գործը ես շարունակեմ։
Երկու անգամ զբաղեցրել եմ 3-րդ հորիզանականը։ Այս անգամ առաջադիմեցի
Ճիշտ է երկրորդ տեղում էի, բայց այն ինձ համար ոսկուց առավել էր։

Մրցաշարը բավական լավ էր կազմակերպված, կարելի է շտկումներ անել, քայլեր կատարել, որ ավելի մասսայական լինի, մրցանակային ֆոնդը վերաբաշխել այնպես, որ ավելի շատ մասնակից օգտվի, 2 տարիքային խմբի փոխարեն 3-4 տարիքային խմբերով լինի, նախկին և գործող հեծանվորդ մարզիկներն էլ առանձին խմբով մրցեն։
Կարծում եմ նմանատիպ որոշումներ կկայացնեն։


-Ի՞նչ տվեց Ձեզ հերթական ձեռքբերումը։
-Այս մրցաշարը ինձ մեծ ոգևորություն և լիքը դրական լիցքեր հաղորդեց, որը ինձ շատ օգնելու է հետագա մարզումներիս համար։
Ճիշտ է, մեծ մրցանակ ստացա, բայց դրանից ավել մեծ հպարտություն էր, որ այսպիսի կարգավիճակով կարողացա հասնել նպատակիս, անել անհնարինը։


-Աթլետիկական մրցաշարերին ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ։
-Հունիսի 10-11-ն անցկացվելու է  ՀՀ առաջնությունը, բայց ժամանակը շատ կարճ է, և Արթուրի հետ որոշել ենք այս տարի մասնակցել միայն սիրողական մրցաշարերի։
Հունիսի 4-ին Երևանում կմասնակցեմ կրոսավազքի մրցաշարին և կպատրաստվեմ Համահայկական խաղերին։ 2024-ի  հունվարից արդեն կսկսեմ մասնակցել աթլետիկական մրցաշարերին։


-Այսօր խորհրդանշական օր է՝ հունիսի 1-ը, թո՛ղ ձեր երազանքները 2 հրաշքների հետ կապված կատարվեն, առողջ լինեն, հաջողակ։ Ինչպես ե՞ք օրը պլանավորում, որ և՛ երեխաներին ժամանակ տրամադրեք, և՛ մարզումներին, և՛ առօրյա գործերին։
- Օրս այնքան հագեցած է, առանց Արթուրի օգնության ոչինչ չէի հասցնի։
Առավոտյան երեխային կերակրում ենք ու ժամը 9-ին շտապում հեծանվի մարզումների, կեսօրին՝ աթլետիկայի, երեխայի հետ։ Փոքրիկ Վահեին էլ դուր է գալիս այդ ռեժիմը։ Թե ինչպես ենք հասցնում, մենք էլ ենք զարմանում։
Գիշերները անքուն, ցերեկները մարզումներ, աշխատանք, տան հոգսեր։
Վիկտորիան էլ է մարզվում, արդեն մրցաշարերի մասնակցում։
Մայիսի 7-ին էլ Վայոց ձորի Ռինդ գյուղում կայացած արահետային վազքի 1կմ մրցաշարում հաղթեց մինչև 12 տարեկանների պայքարում։


-Ձեր խորհուրդը սպորտով զբաղվել ցանկացող, բայց չհասցնող մայրիկներին։
- Իմ խորհուրդը, բոլոր մայրացած կանանց՝ հետևեք ձեր առողջությանը, զբաղվեք մարզանքներով, սպորտով,ամեն դժվարություն էլ հաղթահարելի է։
Սպորտով զբաղվող մարզիկ աղջիկներին խորհուրդ եմ տալիս ամուսնանալուց, մայրանալուց հետո էլ շարունակել մարզվել։ Ամուսնությունը չպետք է պատճառ լինի սպորտին հրաժեշտ տալու։ Կարելի է և՛ ամուսնանալ, և՛ բալիկ ունենալ, և՛ սպորտով զբաղվել։ Ես իմ օրինակով ապացուցեցի ու ապացուցում եմ, որ ամուսնանալը, բալիկ ունենալը խոչընդոտ չեն սպորտին,  ոչ էլ սպորտը պետք է խանգարի ընտանիք ստեղծելուն, բալիկներ ունենալուն։ Կան մարզուհիներ, հանուն սպորտի երեխա չեն ունենում․ սպորտն էլ ժամանակավոր է։Ես ու Արթուրը բոլորին ապացուցեցինք, որ սպորտը չպետք է խանգարի ընտանիքին, բալիկ ունենալուն։

Սպորտ Հեծանվավազք Լիլիթ Հարությունյան հարցազրույց խմբագրի ընտրանի աթլետիկա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին