f

Անկախ

Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը հանվեց մասնավորեցման ենթակա գույքերի ցանկից


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Այս նախագծով առաջարկվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկում են հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայումս ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, հանել այդ ցանկից եւ հանձնել ԿԳՄՍՆ-ին՝  այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:

Մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Անդրեասյանը տեղեկադցրեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրն ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Այստեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:

«Մենք այս պահին մեր հավաքական թիմերի հավաքների համար ընդամենը 2 հնարավորություն ունենք երկրում. Դա Ծաղկաձորի մարզաբազան է և «Օլիմպավանը», որոնք երկորսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ»,– ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս պահին 12 մարզադպրոց եւ մարզահամալիր կառուցելու, վերակառուցելու գործընթացում են:

Նախնական հաշվարկներով` համալիրի հիմնանորոգումն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կարժենա 2 299 750 340 դրամ:

Հարցին, թե որքան ժամանակ անց մարզահամալիրը վերանորոգված կլինի, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ցանկալի է փաստաթղթային ու շինարարական աշխատանքներն ավարտել 1-2 տարվա ընթացքում` հաշվի առնելով, որ Հայաստանը հավակնում է տարբեր մարզաձևերի միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել առաջիկա տարիներին։

Ֆինանսների նախարար Վահե Գրիգորյանը, սակայն, քննարկման ժամանակ հայտնեց, որ գումարը ենթակա է վերանայման։

Հայաստան Ծիծեռնակաբերդ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՀՀ Կառավարություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին