f

Անկախ

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման


«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։ Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն շտաբի հավաքարար Ն.Մ-ի հետ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար՝ Նորամարգ համայնքի մի շարք բնակիչներին մեկ ձայնի դիմաց տվել էր 15 հազարական դրամ կաշառք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Շտաբի պետ Վ.Հ.-ն  Շտաբի հավաքարար Ն.Մ.-ի հետ, իսկ վերջինս նաև Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ի և Ի.Ա.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ 645 հազար դրամի չափով կաշառք են տվել Նորամարգ համայնքի մի շարք ընտրողների։

Հսկող դատախազի որոշմամբ, Հատուկ քննչական ծառայությունում (Հակակոռուպցիոն կոմիտե) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 2021 հուլիսի 19-ին Շտաբի պետ Վ.Հ.-ին, Շտաբի հավաքարար Ն.Մ-ին, Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ին և Ի.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): 2021 թվականի հունիսի 19-ին Վ.Հ․-ն ձերբակալվել էր, հունիսի 23-ին՝ կալանավորվել, իսկ Ն.Մ-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատախազը 2021 թվականի հուլիսի 19-ին հաստատել է մեղադրյալներ Վ.Հ.-ի, Ն.Մ.-ի, Է.Կ-ի և Ի.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2023 թվականի մայիսի 25-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ. Վ.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է ափոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քաղաքացիներ Ն.Մ.-ն, Է.Կ.-ն և Ի.Ա.-ն դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանը 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ որոշում է կայացրել Ն.Մ.-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականությամբ։

Նախաքննության ընթացքում հայտնաբերված և առգրավված ընտրակաշառքի՝ 15 հազար, 14 հազար, 10 հազար, 60 հազար դրամ գումարները դատարանի դատավճռով ենթակա է բռնագրավման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Պատիվ ունեմ դաշինք խորհրդարանական ընտրություններ Հայաստան Դատախազություն

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին