f

Անկախ

Այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն են, վաղվա քաղաքական կյանքը․ դուք եք որոշելու՝ ինչպես ենք մենք ապրելու ապագայում․ Տիգրան Ավինյան


Հունիսի 1-ը բոլորիս համար տոնական տրամադրության, գեղեցիկ միջոցառումների օր է, բայց հունիսի 1-ը նաև շատ կարևոր մի խորհուրդ ունի, որը մենք հաճախ հենց հունիսի 1-ին սկսում ենք ակտիվ քննարկել։ Դա ձեր իրավունքների օրն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով «դպրոցական ավագանու» նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ողջունելով քաղաքապետարան այցելած 9-րդ դասարանցիներին։

«Քանի որ դուք մուտք եք գործում ավագ դպրոց, և սա փաստացի հասուն կյանք մտնելու ավարտական ճանապարհն է, կարծում եմ մենք կարող ենք և պետք է զրուցենք այն կարևոր հարցերի շուրջ որոնք ձևավորում են ձեր ներկան և ապագան։ Դժվար չէ կռահել, թե ինչու են երեխաների իրավունքներն առանձնացվում ընդհանուր մարդու իրավունքներից, որովհետև այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն են, վաղվա քաղաքական կյանքն են և առհասարակ դուք եք որոշելու, թե ինչպես ենք մենք ապրելու ապագայում։ Եվ հետևապես՝ ինչքան զարգացած, կրթված ու առողջ դուք լինեք, այդքան էլ առողջ զարգացած ու կրթված միջավայրում մենք բոլորս կապրենք», - ասաց Ավինյանը։

Ինչպես ընդգծեց փոխքաղաքապետը՝ կրթությունը յուրաքանյուր սերնդի հաջողության գրավականն է և խոսքն ամենևին ուղղակի գիտելիքի պաշարի, ակադեմիական կրթության ու բարձրագույն կրթության մասին չէ․

Նրա խոսքով՝ կրթության հիմնական նպատակը երեխաներին այն հմտություններով զինելն է, որոնք անհրաժեշտ են լինելու նոր, լավ և առողջ միջավայր ձևավորելու համար։

«Մեր քաղաքում հիմա շատ փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք բոլորս փորձում ենք հիմնովին փոխել մեր վերաբերմունքը մեր քաղաքին, մեր փողոցին, մեր տանը։ Սա էլ է կրթական պրոցես, որի միջով բոլորս անցնում ենք։ Մենք նույնպես այս պրոցեդում կրթվում ենք, բայց ակնկալիքները ձեզնից ապագայում շատ ավելի շատ են լինելու, քանի որ դուք մեզնից ավելի համարձակ պետք է լինեք և միշտ հիշեք՝ յուրաքանչյուր նոր սերունդ նախորդ սերնդից ավելի ուժեղ է, ավելի կրթված է և ավելի լավն ու դրականը պետք է բերի»- ասաց Ավինյանը, ապա հավելեց, որ այս խոսքերով ցանկանում է
մեկնարկել «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով ավագանու նիստը, - «2023 թվականի հունիսի 1-ին «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» նիստի աշխատանքներին մասնակցում է 65 աշակերտ, քվորում ունենք, նիստը հայտարարում եմ բացված»։

Հայաստան Տիգրան Ավինյան հունիսի 1

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին