f

Անկախ

Մոտենում ենք վերջին և այն մեր հավաքական որոշումից ու գործողությունից է կախված` ինչպես կավարտվի...


Մեզ համոզեցին, որ պետք է համակերպվենք ու հանձնվենք։

Մեզ համոզեցին, որ այլևս մեզ հետ կապված ամեն ինչ աշխարհի մեծերի կողմից որշոված է և ելք չկա։

Մեզանից շատերը, հոգու խորքում համակերպված լինելով, որ այլևս ամեն ինչ անշրջելի է, ուղղակի պայքար կամ պայքարի իմիտացիա են ստեղծում` զուտ սեփական անձի, շրջապատի, պատմության առաջ հետագայում ինքնարդարացման շանս ունենալու համար։

Համակերպվեց մեր զինվորը, գեներալը, ուսուցիչը, մտավորականը, քաղաքական գործիչը։

Մեզ խլացնող աղմուկը ուղղակի թույլ չտվեց միմյանց լսել,ելքեր գտնել։

Մենք նույնիսկ չկարողացանք ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինել` ընդունելու համար, թե ինչ ենք կորցրել և դեռ ինչեր ենք կորցնելու, որովհետև պատրանքներով ապրելն ավելի դյուրին է, քան իրականության աչքերին ուղիղ նայելը։

Մենք նույնիսկ հիմա չենք կարողանում մեր ժողովրդին մաքսիմալ անկեղծությամբ հրապարակային ներկայացնել, թե իրականում ինչ վիճակում ենք ու ինչ է մեզ սպասվում։

Մեզ խանգարում է պաթոսը, ճշմարիտ խոսքով մեր համխոհներին ու ժողովրդին ցավեցնելու վախը, միակ` ճշմարիտը, ուժը կամ առաջնորդը լինելու մեծամտությունը, մենք խանգարում ենք ինքներս մեզ։

Եվ այս դառը ու դաժան իրողոթյուններով մենք մոտենում ենք <<ֆինալին>>, որտեղ մեր պետականության մահախոսականն են կարդալու։

Բայց այսքանով հանդերձ ես հավատում եմ` մենք կարող ենք այդտեղ հաղթել ու շրջել այս կործանարար ընթացքը։

Դրա համար մենք պետք է հնարավորինս ազնիվ, անկեղծ և շատ ուղիղ, որքան էլ որ դա ցավոտ լինի, խոսենք միմյանց ու մեր ժողովրդի հետ։

Պետք է ասել, թե իրականում ինչ ենք կորցրել և դեռ ինչեր ենք կորցնելու։

Պետք է ասել ինչը և ոնց կարող ենք հիմա փրկել և ինչը որքան ժամանակ կամ տարիներ հետո վերադարձնել։

Պետք է ասել, որ հաղթելու համար մենք ինչ գին պետք է վճարենք և դա չվճարելու այլընտրանքն ինչ է լինելու։

Պետք է այս ամենի և շատ այլ բաների մասին խոսել շատ կոնկրետ ու հստակ` առանց իրար խնայելու։

Եվ այս խոսակցությունը պետք է անեն կոնկրետ նրանք, ովքեր որ դրել են ու հիմա էլ պատրաստ են զոհասեղանին դնել առնվազն իրենց կյանքն ու ազատությունը։

Մենք գիտենք շատերին, ովքեր պատրաստ են այդ ճակատամարտին թե՛ զինվորի, թե՛ առաջնորդողի դերում լինելու, որտեղ որ նրանց ժողովուրդը կցանկանա տեսնել և այն ինչ պետք է դնել զոհասեղանին նրանցից շատեր դրել են և հիմա նորից պատրաստ են դնել։

Իսկ ովքեր որ իրոք անկեղծ պայքարում են, բայց իրենց հոգու խորքում էլ գիտեն, որ առնվազն հոգեբանորեն պատրաստ չեն նման անձնական զոհողության, պետք է եղբայրաբար խնդրել առնվազն հավակնել այնպիսի պատասխանատվության, ինչով որ ավելի մեծ օգուտ կտան ընդհանուր գործին։

Հ.Գ. Մոտենում ենք վերջին և այն մեր հավաքական որոշումից ու գործողությունից է կախված` ինչպես կավարտվի...

Պետք է չկոտրվել, չհիասթափվել, չհանձվել, դիմանալ ու հասնել վերջին..

Գերասիմ Վարդանյան ՖԲ Գրառում պայքար Հայաստան Արցախ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին