Ադրբեջանը չի կարող 1975 թվականի քարտեզով սահմանագծում իրականացնել, քանի որ իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի ճանաչել։ «Փաստինֆո»-ի եթերում նման արձանագրմամբ է հանդես եկել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Ադրբեջանի անկախության հռչակման սահմանադրական ակտում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին հստակ նշված է, որ Ադրբեջանը համարվում է Ադրբեջանի առաջին հանրապետության հետևորդը և իրավահաջորդը հետևաբար չի կարող Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որոշվել Խորհրդային Ադրբեջանի սահմաններով»,- նշել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ նկատելով, որ այս հարցը հերթական անգամ դուրս է մնում հայկական դիվանագիտության տեսադաշտից։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում սահմանադրության փոխելու հարց է առաջանում։
«Այն պայմանագիրը, որը կստորագրի Ալիևը Ադրբեջանում լուրջ խնդիրներ կստեղծի։ Պայմանագիրը և Ադրբեջանի Սահմանադրությունը որևէ կապ չունեն իրար հետ»,- հայտարարել է Գ. Բալասանյանն ու նշել, որ Հայաստանը պետք է կարողանա օգտվել այս հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։