f

Անկախ

Այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը․ Լիլիթ Գալստյան


Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարծես թե շատ եք զարմացել, որ կարմիր բերետավորն օրը ցերեկով նոկաուտի է ենթարկել ու գետին տապալել ՀՀ անպաշտպան քաղաքացուն։
Սա կատարվում է օրերս լայնորեն շրջանառված Դիլիջանի քրեականի պետի անբարո վարքագիծը դեռ չմարսած իրողության պայմաններում։
Իրականում՝ ոչինչ պատահական չէ, ոչ էլ՝ անտրամաբանական․
սրանք քաղաքական մեծամասնության և անձամբ նիկոլի գեներացված արժեքային համակարգի պտուղներն են․ ամենաթողության, ցինիզմի և լպիրշության հերթական դրսևորումները․
երբ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակայնորեն՝ ոչ տղամարդաբարո, թքում է ՀՀ քաղաքացու դեմքին ու անպատիժ մնում,
երբ ՔՊ ԱԺ քարտուղար Արթուր Հակոբյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա հարձակվում է <<լեզուդ կկտրեմ>> և բռնության այլ կոչերով ու մնում անպատիժ,
երբ կարտոֆիլի պարկերի դեմ մարտերում աչքի ընկած մեկ այլ տխրահռչակ քպ-ական փողոցային կնգա բառապաշարով հոխորտում է ընդդիմադիր պատգամավորի վրա՝ <<վեր ընգի տեղդ>> ու շարունակում <<մեծ>> բաներից խոսել, մնալով անպատիժ,
երբ ԱԺ նախագահը՝ իմպոտենտ տանտիրոջ պահվածքով, ընդդիմադիր պատգամավորներին լռեցնելու համար մերթընդմերթ <<տղա ա բերում>> ԱԺ դահլիճ ու դա համարում նորմալ,
երբ նիկոլը հրապարակայնորեն սեռական հայհոյանքներ է հնչեցնում, դատավորներին վնգստացող ասում ու սեփական ժողովրդին պատերին ծփելու հրանգներ հնչեցնում և ոչ միայն մնում անպատիժ, այլև պատվիրատու ժողովրդավար տերերի մոտ ժողովրդավարր բրենդ դառնում,
երբ ՀՀ դատախազը տարեկան զեկույց է ներկայացնում, և այդ զեկույցում այդպես էլ տեղ չեն գտնում ընդդիմադիրների նկատմամբ բռնություն իրականացրած ոչ մի ոստիկանի դրվագ,
երբ այդ նույն դատախազին ասում ես, որ պատրաստ ես ոստիկանական բաժանմունքում քո ներկայությամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ ցուցմունք տալ, իսկ ինքը շարունակում է ԱԺ ամբիոնից՝ լատինաամերիկյան հեղափոխականի խստաբարո դեմքով անաչառի կերպար կերտել ու այդպես էլ չհետաքրքրվել քո ցուցմունքներով,
երբ ԱԺ ամֆիթատրոնից գլադիատորական պահվածքով Վահագն Ալեքսանյանն ու ընկերներն իջնում են հարթակ ու ընդդիմադիր պատգամավորներին կենդանաբարո աքացի տալիս ու հայհոյանքներ հնչեցնում, ու մնում անպատիժ, թերևս՝ խրախուսված,
երբ ԱԺ Անվտանգության ծառայության պետը մազերից քարշ տալով ընդդիմադիր կին պատգամավոր է հանում դահլիճից, ու շարունակում <<տղամարդու>> պես քայլել․․․
երբ անպատիժ է մնում այն կարմիր բերետավորը, որն ուղիղ մեկ տարի առաջ ընդդիմադիր իրավաբան-պատգամավոր էր խեղդել․․․ ունենում ենք այն, ինչ ունենք։
Ահա, թե ինչու են նրանք ձեր հարկերից պարգևատրվում այդքան առատորեն։
Նրանք այս ապազգային, հայրենադավ ռեժիմն են պահում, ոչ թե՝ ԵՐԿԻՐԸ։
Իսկ այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը։
Գալու է պատասխան տալու ժամանակը․ առայժմ երկիրը պաշարված է ներսից և դրսից, ջնջված են բարոյական բոլոր սահմանները․․․
Ամոթ մեզ, որ հանդուրժում ենք։

Հայաստան Լիլիթ Գալստյան ՖԲ Գրառում

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին