Հիմնանորոգվում են Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը, նկուղային հարկը: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Շինարարության ընթացքում կվերակառուցվի լողավազանը, կբարելավվի հովացման համակարգը:
Ավարտական փուլում է Կոմիտասի անվան զբոսայգու, պանթեոնի խորքային հորի վերակառուցումը: Զուգահեռաբար ընթանում է էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում ոռոգման ցանցի և առանձին ջրագծերի շինարարությունը: