f

Անկախ

Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան


Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին:Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։

 
Ես մի կողմ եմ դնելու հարցի զգացական և բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա հասավ Անկարա․ ցուցակը շատ երկար է։ Հարցը կներկայացնեմ միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից։

Այս այցով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե նա դիվանագիտական նվազագույն հմտություն ունենար, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։

Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ։

Այստեղ կա նաև Փաշինյանի արժանապատվության խնդիրը։ Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին։ Իր եղբայր Ալիևի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որևէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը՝ իմ համոզմամբ՝ նաև այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց։

Ճիշտը չգնալն էր։ Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետև չգնալուց ոչինչ չէինք կորցնելու»,-գրել է Օսկանյանը։

 

Վարդան Օսկանյան Նիկոլ Փաշինյան Ռեջեփ Թայիփ Էրդողան երդմնակալության արարողություն Թուրքիա Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին