f

Անկախ

2023-ի ամառային նորաձևության ամենաթրենդային կերպարները (20 լուսանկար)


Նորաձևությունը շարունակ փոփոխվող երևույթ է՝ լինի դա նոր գաղափարների կյանքի կոչումը, թե լավ մոռացված հնի վերականգնումը։ Եկեք դիտարկենք, թե ինչ միտումներ ունի 2023-ի ամառային նորաձևությունը։

Ջինսից տաբատներ

Բարձր գոտկատեղով տաբատների սիրահարներին դժվարին օրեր են սպասվում։ 2023-ի ամռանը նորից նորաձև կլինեն ցածր գոտկատեղով ջինսե տաբատները, ինչպես 2000-ականների սկզբին։ Ցածր գոտկատեղով տաբատների հետ թրենդային կլինեն նաև փորը բաց հագուստը և մինչև ծնկները հասնող ճտքավոր կոշիկները։

Ջինսային հագուստ

Այս տարի նորաձև են ջինսային բոլոր տեսակի (տաբատ, բաճկոն, բլուզ, կիսաշրջազգեստ, զգեստ) և տարբեր ոճի հագուստները՝ կլինի նախշերով, մաշված, թե զարդերով։ Կարևորը՝ հնարավորինս շատ տարրեր ընդգրկեք մեկ կերպարում։

Կտորներ

Այս տարի նորաձև են համեմատաբար հաստ կտորները, որոնք կապահովեն ծավալ ուսերի և կոնքերի հատվածում։

Շերտեր

Չնայած ամառ է ու շոգ, այս տարվա նորաձևությունն առաջարկում է բազմաշերտ հագուստ։ Այս թրենդը կարծես կոտրում է եղանակով պայմանավորված կարծրատիպերը։ Բաճկոնները, վերարկուները, պիջակները հնարավոր կլինի նորովի կրել ու նորովի կոճկել։ Բացվածքներ ի հայտ կգան հագուստի թևքերին, որոնք կունենան ավելի շատ էսթետիկ, ոչ թե ֆունկցիոնալ դեր։

Ժանյակներ

Ժանյակները կօգտագործվեն ոչ միայն որպես հագուստի մի մաս, այլ կգերակայեն կերպար ստեղծելիս։ Ժանյակի կտորները դիզայներներն  այնպես կհամադրեն, որ թեթև, օդային կերպարներ ստանան։

Ռոմանտիկ ոճ

Առավել ռոմանտիկ կերպար ստանալու համար ժանյակը կհամադրվի փոռերի և բոլորածալ բանտերի հետ։ Բայց կարևոր է, որ նման ռոմանտիկ կերպարն ունենա անսպասելի բաղադրիչ, որինակ՝ խոշոր աքսեսուար կամ ոչ նուրբ կոշիկ։

Զուսպ գույներ

Այս տարվա նորաձևության գունապնակը հարուստ կլինի  մոխրագույնի, մարմնագույնի, մանուշակագույնի, կապույտի և սևի զուսպ երանգներով։

Կարգո ոճ

Կարգո ոճը կամ սիրում եք, կամ ատում։ Այն մարդկանց, որոնք ատում են այս ոճը, վատ լուր է սպասվում՝ կարգո ոճի տաբատները նորից թրենդային են։ Իսկ եթե այս ոճի սիրահարներից եք, կարող եք առանց սահմանափակումների տրվել այս ոճին։

Գրպաններ

Կարգո ոճն իր հետ բերում է տարբեր չափերի ու տարբեր մեծության շատ գրպաններ։

Կարգո ոճի շեշտադրում

Որպեսզի ոճային կերպարն ամբողջական լինի, այս տարի նորաձևությունն առաջարկում է կարգո ոճը կիրառել ամեն ինչում։ Հագուստի ցանկացած տեսակ կարող է լինել կարգո ոճի՝ կիսաշրջազգեստ, զգեստ, շորտեր և անգամ վերարկու։

Գրանժ ոճ

Գրանժ ոճը, որ բնորոշ էր նախորդ դարի վերջին, կրկին արդիական է։ Անհամատեղելին համատեղող այս ոճն այս անգամ ավելի նրբագեղ դրսևորում կունենա։ Գրանժ ոճի ավանդական հագուստը կհամադրվի էլեգանտ, բարձրակրունկ կոշիկների, գեղեցիկ սանրվածքների և նրբագեղ աքսեսուրաների հետ։

Կիպ հագուստ

Լայն հագուստների նորաձևության շրջանին հաջորդում է կիպ հագուստների թրենդայնությունը։ Ուշագրավ է, որ մարմինն ընդգծող կիպ հագուստներով կերպարներ կարող են լինել բոլոր ոճերում՝ սպորտայինից մինչև գործարար, ամենօրյա և գլամուր։

Նյուդ

Նախշերի առումով դիզայներներին այս տարի ոգեշնչում է մարդկային մարմինը։ Հագուստի վրա նյուդ երանգներ ու նախշեր կհայտնվեն, որոնք կերպարին խաբուսիկ սադրիչ տեսք կհաղորդեն։

Գունավոր թափանցիկ հագուստ

Կրկին, ուշադրության կենտրոնում մարդու մարմինն է։ Գունավոր թափանցիկ հագուստը եթերային թեթևության տպավորություն կստեղծի՝ լինի այն հագուստի որևէ մասնիկ, թե ամբողջական կերպար։

Կաշվե իրեր

Մի շարք հայտնի բերնդների նորաձևության ցուցադրություններում առկա կաշվե մոդելները կոչված են կերպարին հաղորդել զգայնություն և ընդգծել դրա արդիականությունն ու անբռնազոնսությունը (բնականությունը)։

Ծոպեր

Կովբոյական ոճի հետ ասոցացվող ծոպերը կրկին նորաձև են։ Կաշվե բաճկոններից մինչև կտորից հագուստ զարդարցված կլինեն ծոպերով։ Ծոպերը կերպարին կհաղոդեն ավելի շատ արտահայտչականություն, շարժում և երևակայություն։

Փետուրներ

Այս տարի ծոպերը կարող են լինել փետուրներից և նման թեթև նյութերից։ Փետրային դետալներ առկա կլինեն տարբեր տեսակի հագուստի, աքսեսուարների, պայուսակների ու անգամ գոտիների վրա։

Ընդգծված կոնքեր

Կոնքերը  2023-ի ամառվա նորաձևության ուշադրության կենտրոնում կլինեն։ Մի շարք բրեդներ, ինչպիսիք են Dior, Loewe, Collina Strada, իրենց հավաքածուները ստեղծելիս ոգեշնչվել են վիկտորյական շրջանի ծավալուն կիսաշրջազգեստներով։

Ընդգծված ուսեր

Այս տարի ուշադրության կենտրոնում են նաև ուսերը։ Ուսերը հնարավորինս կընդգծվեն՝ ստանալով սուր կամ մի փոքր կլորավուն տեսք։

Աղբյուրը՝ https://showbizzdaily.com/

 

 

նորաձևություն ամառ բրենդ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին