Նորից ու նորից առավոտից իրիկուն լրահոսումս «մենք ազգ չենք», «մենք արժանի չենք», «մենք մարդ չենք» ու նմանատիպ այլ էշություններ։
Ապշել կարելի է, թե ինչպես է նիկոլաթուրքական ընկճող, բարոյալքող, դիմադրելու կամքը քայքայող այս քարոզչությունը լցվում ուղեղները ու տարածվում ջրծաղիկի արագությամբ...
Այնքան եք արդեն ընտելացել այս քարոզչությանը, որ ձեզնից անկախ դրա հաստատումն եք փնտրում, ձեր աչքին միայն վատն է երևում, իսկ դրական վարքի օրինակներն ուղղակի չեք նկատում, միայն բացասականի վրա եք կենտրոնանում։
Հարգելի հայրենակիցներ, ձեր այս դեգեներատ նվնվոցն ահավոր վնասակար է, լուրջ։ Դուք նիկոլիզմն ատելով՝ նիկոլիզմ եք քարոզում արդյունաբերական մասշտաբներով։ Դուք ինքներդ եք ակամա արդարացնում չպայքարելը, թեպետ բոլորին մեղադրում եք հանձնվողականության և թուլամորթության մեջ։ Էլ ո՞ւմ համար պայքարել, եթե «մարդ չենք», անիմաստ է, չէ՞։
Եթե չեք դիմանում հոգեբանական ճնշմանը, ուրեմն ջնջվեք Ֆեյսբուքից նա*ույ, հա՛մ ձեր նյարդերը կխնայեք, հա՛մ չեք տարածի հուսահատության այս վիրուսը, որը Անկարայի և Բաքվի քարոզչական լաբորատորիաներում են բուծել։