f

Անկախ

Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի


Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական եւ Արեւելա-չինական ծովերի ջրային տարածությունում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Մինչդեռ Կորեայի Հանրապետության իշխանությունները պնդում են, որ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռները մուտք են գործել իրենց ՀՕՊ ճանաչման գոտի՝ առանց Սեուլին նախապես ծանուցելու։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեին։

Նրա տվյալներով, տեղական ժամանակով ժամը 11:52-ից 13:49-ը նշված գոտում են գտնվել չինական ռազմական չորս եւ չորս ռուսական ինքնաթիռ։ Կոմիտեն ընդգծել է, որ Կորեայի  Հանրապետության օդային սահմանների խախտումներ չեն եղել։

Հարավային Կորեան ի պատասխան բարձրացրել է իր ավիացիան։ «Մեր զինված ուժերը հայտնաբերել են ռուսական եւ չինական ինքնաթիռները՝ նախքան ՀՕՊ ճանաչման գոտի մտնելը, գործարկել են ռազմաօդային ուժերի կործանիչներ եւ մարտավարական միջոցներ ձեռնարկել՝ նախապատրաստվելով չնախատեսված հանգամանքներին»,- հայտնել են հարավկորեացի զինվորականները։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական եւ Արեւելա-չինական ծովերի ջրային տարածությունում։

Աշխարհում Հարավային Կորեա Ռուսաստան Չինաստան օդային տարածք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին