f

Անկախ

1975թ. քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի սահմանափակ թվով մարդկանց. Քարտեզագետը պնդում է՝ մեզ համար շահեկան են 1922-23թթ. քարտեզները, որոնց մասին խոսում է ռուսական կողմը


«Ինչպե՞ս կարելի է սահմանազատման կամ սահմանագծման վերաբերյալ առաջնորդվել մասնավոր որոշումներ կայացնելու աշխատաոճով։ Սա մի իրավիճակ է, որտեղ միայն և բացառապես պետական որոշումների կայացման անհրաժեշտություն կա»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քարտեղագետ Ռուբեն Գալչյանը՝ հակադարձելով Բայրամովի հայտարարությանը, իբր Ադրբեջանն իր որոշ հարևանների հետ սահմանազատում իրականացրել է՝ ելնելով ոչ թե կոնկրետ քարտեզների վրա, այլ՝ «փաստաթղթերի համակողմանի վերլուծության և դրանց իրավաբանական նշանակությունը քննելու միջոցով։ Բայրամովը չէր բացառել, որ այդ գործելաոճը կարող է իրականացվել նաև Հայաստանի հետ սահմանազատման դեպքում։

«Եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Հայաստան պետություն գոյություն չունի, ամբողջ Հայաստանն, այլևս, արևելյան Ադրբեջան է, դրա ստորադասից ի՞նչ բնույթի հայտարարություններ սպասենք»,- ասում է քարտեզագետը։

Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանություննրը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, համաձայն են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումն իրականացվի 1975 թ. քարտեզների հիման վրա, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նկատում է՝ մատնանշված քարտեզն, ըստ էության, գաղտնիք է, դա որևէ մեկին, դեռևս, հասանելի չէ, այդ թվում նաև իրեն՝ որպես քարտեզագետի.«Խոսքը զինվորական քարտեզի մասին է, որը ոչ ոք չի կարող տեսնել, բացի սահմանափակ թվով անձանցից։ Անգամ ես, որպես քարտեզագետ, չեմ կարողացել ձեռք բերեմ այդ քարտեզը, հասկանալու համար՝ ինչի՞ հիման վրա է տեղի ունենալու վարչապետի պատկերացրած սահմանազատման պրոցեսը։ Այն, ինչ ինձ հաջողվել է գտնել, ես ձեռք եմ բերել համացանցային տիրույթից»։

Թե ինչո՞ւ են գաղտնի պահվում այդ քարտեզները կամ ինչո՞ւ դրանց հասանելիությունը բաց չէ, անգամ, մասնագետների համար, ինչպիսին օրինակ քարտեզագետն է, պարոն Գալչյանը պատասխան չունի, չի կարող ասել.«Ամբողջ աշխարհում այդ քարտեզները վաճառվում են, թե ինչո՞վ է պայմանավորված այս գաղտնիությունը, չեմ կարող ասել։ Գիտեմ միայն, որ Սովետական Միության տարիներին դրանք արգելված էին»,- ասում է նա։

Հարցին՝ ո՞րն է ԵՄ-ի շահագրգռվածությունը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատումը կատարել հատկապես 1975 թ. քարտեզներով, Ռուբեն Գալչյանը պատասխանում է՝ նախ նկատենք, որ ԵՄ-ին պետք է որքան հնարավոր է արագ, ստորագրված որևէ փաստաթղթի տեսքով, ֆիքսել սահմանազատման կատարված լինելու փաստը, իսկ թե ո՞ր քարտեզով դա տեղի կունենա, սա, արդեն, հարցի երկրորդ կողմն է, ոչ այդքան կարևոր այդ կառույցի համար։

Խոսելով միջնորդ մյուս պետության ՌԴ-ի՝ քարտեզների հարցում ունեցած առաջնայնության մասին՝ Ռուբեն Գալչյանը նկատում է՝ նրանք, նույնպես, չեն հանրայնացրել այն քարտեզները, որի հիման վրա, ենթադրվում է, պետք է կատարվի սահմանազատման գործընթացը.«Իհարկե, 1975 թ. քարտեզները, նույնպես, գծվել են իրենց կողմից, սակայն ՌԴ-ի ձեռքի տակ են նաև 1922- 23թթ. քարտեզները, որոնք առավել մանրակրկիտ կերպով են գծագրված և անհամեմատ շատ ավելի շահեկան են լինելու հայստանյան կողմի համար, սակայն, սրանք, նույնպես, մեզ հասանելի չեն և պահվում են Ռուսաստանի Դաշնության ԶՈւ ԳՇ արխիվներում, ինչպես հաղորդել է ռուսական կողմը»։

Ռուբեն Գալչյանի փոխանցմամբ՝ երբ ռուսկան կողմն ասում է, թե սահմանազատումը կատարվելու է իր մոտ պահվող քարտեզների հիման վրա, ապա խոսքն այն քարտեզների մասին է, որոնք չունեն որևէ այլ կողմում՝ ո՛չ ԵՄ-ում, ո՛չ ադրբեջանական կողմում և խոսքը, ըստ քարտեզագետի, հենց 1922- 23թթ. քարտեզների մասին է, որը, սակայն, ոչ մի կերպ, ձեռնտու չէ Ադրբեջանին։ Ըստ այդ քարտեզների, ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածները, որոնք պատերազմից հետո, անհասկանալի գործընթացների արդյունքում, հանձնվել են Ադրբեջանին, ենթակա են վերադարձման՝ ՀՀ-ին. «Հետևաբար, չի բացառվում, որ հենց սա է պատճառ հանդիսանում ադրբեջանական կողմի համար, հայտարարելու, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կատարվելու է կամայական գործընթացի արդյունքում, ճիշտ այնպիսի, ինչպիսին, օրինակ, Բայրամովի կողմից նկարագրված տարբերակն էր, որը, նորից կրկնեմ, ուղղակի, բոլոր տեսակի մեկնաբանություններից կամ պարզաբանումներից դուրս տիրույթում է։ Այդպիսի սահմաազատման կամ սահմանագծման գործընթաց չի եղել և չի էլ կարող լինել»։

Ամփոփելով զրույցը, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը հավելում է՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմազատման և սահմանագծման պրոցես իրականցնելն անհնարին է դարձել, մինչև ադրբեջանկան կողմը չհեռանա ՀՀ սուվերեն տարածքից. «Ըստ երևույթին, Ադրբեջանը, դեռևս, նման միտք չունի, հետևաբար, սահմանազատման և սահմանագծման գործընթացը հնարավոր է դառնալու միայն ուժի պարտադրման ճանապարհով՝ կլինի դա տնտեսական, դիվանագիտական թե՞ ռազմական, միևնույն է։ Թեև, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առավել հավանական տարբերակն, այնուամենայնիվ, մնում է ռազմական ուժի կիրառումը՝ պարտադրելով այդ պետությյան Զինված Ուժերին հեռանալու ՀՀ սուվերեն տարածքից»։

Ռուբեն Գալչյան Հայաստանի քարտեզ սահմանազատում Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին