f

Անկախ

Ո՞ւմ է ձեռնտու մեր մեջ տարածել ընկճախտ, թե մենք «դավաճան ազգ ենք», թե մենք «անպետք ենք» և այլն


-Ո՞ւմ է ձեռնտու մեր մեջ տարածել ընկճախտ, թե մենք «դավաճան ազգ ենք», թե մենք «անպետք ենք» և այլն։

-Բացառապես մեր թշնամիներին, որպեսզի թույլ չտան ուժեղ զգալ, ամրանալ սեփական հողի վրա ու պայքարել։ Որպեսզի թերահավատ լինենք ու թերահավատությամբ ինքնակործանվենք։

-Ո՞ւմ է ձեռնտու մեզ քաղաքականապես զրոյացնել այնպիսի հիմարություններ մեր մեջ տարածելով, թե իբր քաղաքականությունը վատ բան է, կուսակցությունները վատ բան են, դրանք մեզ պառակտում են ու էսպիսի հիմարություններ։ Հաճախ նաև մեջբերումներ են անում մեր մեծերից, ովքեր նախորդ դարասկզբում այո', դատապարտում էին բազմաթիվ կուսակցությունների առկայությունը, առանց հաշվի առնելու, որ այդ քննադատությունը վերաբերվում էր պետականություն չունեցող ժողովրդին, որի միակ խնդիրը այդ պահին ազգային -ազատագրական պայքարն էր։

-Բացառապես ձեռնտու է օրվա իշխանություններին և թշնամուն։

Օրվա իշխանությունները մշտապես ունեն քաղաքական կապիտալ և մինիմալ ընտրողների բանակ` վարչական ռեսուրսի օգտագործման շնորհիվ։ Վարկաբեկելով կուսակցություններն ու քաղաքական գործընթացները, նրանք մնում են անմրցելի, հետևաբար միշտ հաղթող, դա է վկայում նաև Հայաստանի ամբողջ պատմությունը ` ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել Հայաստանում (կուլիսային փոխանցումը հաշիվ չի):

Կուսակցությունները քաղաքական համակարգի ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք ապահովում են ժողովրդի մասնակցությունը պետության կառավարմանը։ Դրանք կազմակերպված գաղափարական, մարդկային, նյութական ուժ են, որոնք ապահովում են քաղաքական համակարգի կենսունակությունը։

Այլ հարց է, որ կուսակցությունների գոյությունը վարկաբեկելու համար հաճախ ստեղծվում են մանր ու վարկաբեկված դեմքերով կուսակցություններ, որպեսզի հասարակությունը կորցնի հետաքրքրությունը այդ ինստիտուտի նկատմամբ։

Արա Պողոսյան Հայաստան իշխանություններ ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին