f

Անկախ

Նաիր Մելիքյան․ «Աստված ինձ հետ, իմ ձեռքը բռնած մտնում է ռինգ»


Հունիսի 02-ին Սերբիայի Նովիսադ քաղաքում կայացած խառը մենամարտերի շոու երեկոյի ընթացքում 70 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց ծնունդով ջավախեցի Նաիր Մելիքյանը։ Հայ մարզիկը կարիերայում տոնեց 15-րդ անընդմեջ հաղթանակը։  1-ին իսկ ռաունդում նոկաուտով հաղթեց  սերբ մրցակցին։
Անկախի հետ զրույցում Նաիր Մելիքյանը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ յուրաքանչյուր մենամարտից առաջ տրամդրավում է միայն ու միայն հաղթական։ 


-Շնորհավորում ենք MMA-ում հերթական հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Շուրջ 2 ամիս առաջ իմացա, որ մենամարտ եմ ունենալու։ Սկսեցի ինտենսիվ մարզումներով  հագեցած նախապատրաստական փուլ անցնել։ Սկզբնական մարզումներս անցա Երևանում՝ հավաքների մասնակցելով, հետո վերադարձա իմ հարազատ քաղաք՝ Ախալքալաք և շարունակեցի նպատակային մարզվել։ Ընկերներս ինձ մեծապես աջակցեցին և աջակցում են։ Նրանց տրամադրած մարզադահլիճում կարողացա լավ մարզավիճակ ձեռք բերել, ինչի համար անչափ շնորհակալ եմ։


-Մենամարտից առաջ Ձեր տրամադրվածության մասին կխոսե՞ք։
-Յուրաքանչյուր մենամարտի տրամադրվում եմ միայն ու միայն մարտական և հաղթական, քանի որ յուրաքանչյուր ձեռքբերում ինձ համար անչափ կարևոր է, իմ հույսն Աստված է։ Սերբիա մեկնեցի հակառակորդիս հաղթելու նպատակով։ Ես չեմ էլ մտածում պարտության մասին: Միշտ մտածում եմ մտնել ռինգ, կռվել ու միշտ մտնում եմ հաղթելու համար․ Աստված ինձ հետ, իմ ձեռքը բռնած մտնում է ռինգ։


-Մենամարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք։
-Նախապես հասցրել էի ծանոթանալ մրցակցիս, նրա ուժեղ և թույլ կողմերին, գործելաոճին, տակտիկա-տեխնիկային։ Բավական ուժեղ մարզիկ էր։ Աստծո կամոք, կարողացա 1-ին ռաունդում  նոկաուտի ենթարկել և հաղթանակ տոնել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Յուրաքանչյոր մենամարտ անչափ կարևոր է ինձ համար, քանի որ փորձ եմ ձեռք բերում, ավելի եմ ուժեղանում ու կոփվում։ Ուրախ եմ, որ հաղթեցի, և բոլորը ևս մեկ անգամ այս կերպ իմացան հայի և ախալքալքցու ոժեղ ոգու, Աստծո հանդեպ հավատքի մասին։

Սպորտ Խառը մենամարտեր Նաիր Մելիքյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին