f

Անկախ

«Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը


«Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժումը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։

Չնայած ռուսական կողմի ջանքերին Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի անվտանգությունն ու իրավունքը ապահովելու համար, ի հեճուկս շրջափակումը վերացնելու բազմաթիվ կոչերի և Լաչինի միջանցքը իր հինգ կիլոմետր լայնությամբ ազատելու , 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած  պարտավորությունները կատարելու՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել ռուսական կողմի և միջազգային կազմակերպությունների դիմումները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայկական սփյուռքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը բազմիցս ներկայացված է բազմաթիվ հայտարարություններով, «կլոր սեղանների» շուրջ, զանգվածային հավաքներում, որոնք համահունչ են Արցախի Հանրապետության հայ բնակչության որոշմանը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը ձեռք է բերվել 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, որի կետերից մեկը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին դուրս գալ ԽՍՀՄ-ից հեռացած հանրապետության կազմից։

Հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստը, որ Արցախի չճանաչված Հանրապետությունը 35 տարի գոյություն ունի որպես անկախ պետական սուբյեկտ՝է ունենալով իր տարածքը, բնակչությունը, ընտրված իշխանությունները և ժողովրդավարական հաստատությունները։

Արցախի քաղաքացիների կամքի արտացոլումը, որին սատարում է համայն հայությունը, ներկայացված է Հանրապետության Սահմանադրության մեջ․ Արցախը անկախ սուբյեկտ է, որը չի ենթարկվելու Ադրբեջանի ագրեսիային և չի մտնելու նրա կազմի մեջ։

Որոշումը հաստատվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի և  Արցախի Ազգային ժողովի, խորհրդարանի որոշումների կայացման միջոցով։ Մենք միտումնավոր չենք նշում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը ընդդեմ Արցախի հայերի, Ի․ Ալիևի ցինիկ և բարոյական վարքականոնից հեռու հայատյաց հայտարարությունները։ Մենք չենք խոսում Հայաստանի բնակչության ֆիզիկական բնաջնջման և Հայաստանի դեմ տարածքային պահանջների մշտական սպառնալիքների մասին։

Մենք վճռականորեն մերժում ենք ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։

Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը հայրենիքում ապրելու որպես ազատ և անկախ, ժողովրդավարական կազմավորման քաղաքացիներ, որի կարգավիճակը իրավասու է փոխել միայն իր հողի վրա արարող ժողովուրդը։

Հարգելի՛ պարոն դեսպան, խնդրում ենք հայտնել մեր երախտագիտությունը Ձեր կառավարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեություն իրականացնելու, բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար․ արցախցիներն արդեն յոթ ամիս ապրում են շրջափակման մեջ։

Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը Ռուսաստանի Դաշնությանը տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։

«Միասին» շարժում ՌԴ Արցախի ճանաչում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին