f

Անկախ

Եթե մարդու ճակատին գրված է զոհվել բանակում, ապա ավելի լավ է, որ զոհվի հայրենիքի առաջնագծում, քան թե ուրիշի հողում


Ամեն օր ու ամենուր լսում եմ խոսակցություններ, թե ինչպես են մարդիկ իրենց երեխաներին բանակից թեկուզ ժամանակավորապես փախցնելու համար 1-3 տարի տարկետում կազմակերպում, կառավարությունն էլ հեշտ տալիս է այդ տարկետումը։

Իրականում, ժողովուրդ ջան, դուք հերթական անգամ դառնում եք ձեր երեխաների դահիճը։ Ինչպես 2018-ին իշխանության բերելով Նիկոլին' թույլ տվեցիք, որ պայմանավորված պատերազմով Նիկոլն ու Իլհամը զոհաբերեն հայ զինվորի կյանքը և Արցախը հոշոտեն, այնպես էլ հիմա ձեզ թվում է, ձեր սիրուն աչքերի համար է Նիկոլը հրահանգել ամեն չնչին պատճառով հետաձգել զինվորին բանակ զորակոչելը։

Դուք էլ ուրախանում եք, թե ժամանակավոր փախցրիք ձեր երեխային բանակից, թող ուրիշի երեխան գնա թշնամու դեմ կանգնի։

Իրականում հիմա ձեր երեխաներին այդքան հեշտ տարկետում է տալիս Նիկոլը, որ 2 տարի հետո սպասվող մեծ պատերազմում էլի հայ զինվորներին, այսինքն ձեր զավակներին զոհաբերի։

Եթե այդքան չեք սիրում ձեր հայրենիքը և վախենում եք,, որ ձեր երեխան սահման պահի այս հարաբերական հանգիստ ժամանակ, ապա փողով կամ ՔՊ-ական ծանոթով ձեր երեխայի զորակոչվելը հետաձգելով' տանում եք 2 տարի հետոյի պատերազմի բերան։

Շատերն էլ որ Հայաստանի բանակից իրենց երեխաներին փախցրին տարան դարձրին Ռուսաստանի կամ Ուկրաինայի քաղաքացի, հիմա նրանք այդ երկրների բանակներում են կռվում ու զոհվում։

Եթե մարդու ճակատին գրված է զոհվել բանակում, ապա ավելի լավ է, որ զոհվի հայրենիքի առաջնագծում, քան թե ուրիշի հողում։ Ամեն դեպքում մի մտածեք զոհվելու մասին։

Թողեք, ձեր զավակները հայկական բանակ գնան այն ժամանակ, երբ պետք է գնան։ Մի դարձեք ձեր երեխաների դահիճը։

Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում հայոց բանակ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին