f

Անկախ

Տարակուսելի է՝ նույն արարքում մեղադրվողներից 2-ն ազատ են, 2-ը՝ կալանքի տակ․ հրդեհի գործով կալանավորված Աղեկյանի պաշտպան


Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին առաջադրված մեղադրանքի եւ կատարվածի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը։

«Մեղադրանքում նշված է, որ կացարանում կրակմարիչ չի եղել, սակայն նախաքննական մարմինը պետք է հիմնավորվի՝ եթե օգտագործվեր կրակմարիչը, հնարավոր կլինե՞ր կասեցնել ուժգին հրդեհը։ Հրդեհի բռնկումը, տարածումն այնքան ուժգին է եղել, որ կրակմարիչները դեր չէին խաղալու։ Վառարանը վառվել է արգելված վառելիքով, բռնկվել է հրդեհ, այսինքն՝ ունենք գործողություն եւ հետեւանք։ Եթե գույքի վնասման համար Գոռ Աղեկյանին մեղադրանք առաջադրեին, դեռ կարող էր ողջամիտ լինել, բայց կապը զինվորների մահի ու անգործության իրավաչափ չէ»,- ասաց նա։

Փաստաբանը տարակուսելի է համարում, որ նույն արարքում մեղադրվող չորս սպաներից երկուսն ազատության մեջ են, իսկ երկուսը՝ կալանքի տակ։

«Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը նման ընտրողական մոտեցում ցուցաբերում։ Այսինքն․ ըստ նախաքննական մարմնի, Գոռ Աղեկյանը եւ Մառլեն Սարգսյանը կարող են խոչընդոտել քննությանը, ազդեցություն ունենալ վկաների վրա, իսկ Գոռ Մարգարյանը եւ Տիգրան Ղազարյանը չեն կարող»,- նշեց Համբարձումյանը։

Գոռ Աղեկյանի կալանքի հիմքում ընկած է այն, որ նա կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Մինչդեռ փաստաբանի խոսքով՝ անձինք առարկայական ցուցմունքները տվել են կրակմարիչների մասով․ «Արդեն անտրամաբանական է կարծելը, որ Գոռ Աղեկյանը կարող է ազդել քննության վրա։ Այդ ապացույցներն ունի արդեն նախաքննական մարմինը, հետեւաբար ինչի՞ն պետք է խոչընդոտի Աղեկյանը»։

Պաշտպանական կողմը կալանքի բողոքարկման մեջ նշել է նաեւ տնային կալանքի կիրառման տարբերակը, որով Աղեկյանի հաղորդակցման հնարավորությունները սահմանափակ կլինեն եւ վկաների վրա հնարավոր ազդեցության ռիսկերը կչեզոքանան, սակայն նախաքննական մարմինը մերժել է։

«Կացարանն օբյեկտիվորոն զրկված է եղել մինիմալ պայմաններից, իսկ դա վերագրել է Գոռ Աղեկյանին իրավաչափ չէ։ Գոռ Աղեկյանի եւ այլ անձանց ցուցմունքներով էլ երեւում է, որ ժողովներում բազմիցս հորդորել է՝ եթե կրակմարիչներ չկան, համալրել, սարքին չեն՝ լիցքավորել, բայց այդ քննչական գործողություններով եղել է երկու կրակմարիչ։ Քննչական կմոմիտեն պետք է կոնկրետ հղում անի եւ ասի՝ տվյալ պարտավորությունը վերագրվա՞ծ է սպային, թե՝ ոչ»,- ընդգծեց Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր:

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, կալանավորված է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Հայաստան հրդեհ Գեղարքունիքի մարզ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին