f

Անկախ

Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է, նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն


ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը կասեցվել է։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։

«Այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում։ Հետապնդման կասեցման որոշումը կայացվել է հսկող դատախազի կողմից՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը ՊԲ հրամանատար է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և ազատվել է պաշտոնից՝ ծանր վիրավորում ստանալուց հետո։ Նրա նկատմամբ այժմ քրեական հետապնդում է իրականացվում մի քանի դրվագով, որոնցից մեկը վերաբերում է Լելե Թեփե բարձունքի օպերացիային։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:

Մյուս դրվագը վերաբերում է «Ցորի» զորամասի զինծառայողներին՝ Ֆիզուլիի կամ Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի իրադարձություններին։ Ըստ ՔԿ-ի՝ այնտեղ նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Ըստ մեղադրանքի, Հարությունյանը, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը մի քանի անգամ ևս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատաsխանն է ստացել։ Արդյունքում 2-րդ մարտկոցի անձնակազմը մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, վիրավորվել` 7 -ը, մինչև հիմա անհայտ է փոխգնդապետի գտնվելու վայրը։ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասը անցել է հակառակորդի հսկողության տակ` այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։

Ջալալ Հարությունյան քրեական հետապնդում Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին