Հունիսի 12-ին Գերմանիայում սկսվում են ՆԱՏՕ ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները։ Այս մասին տեղեկացրել է բունդեսվերի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորավարժություններին մասնակցելու են 250 ինքնաթիռներ եւ 10 հազար զինծառայողներ 25 երկրներից։ Նրանք պատրաստվելու են գործողությունների եվրոպական օդային տարածքում։ Ըստ սցենարի՝ ՆԱՏՕ-ն օգնություն է ցուցաբերելու կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածին համապատասխան։
Սպասվում է, որ զորավարժություններին կներկայացվեն հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները։
«Air Defender 23 զորավարժությունները ՆԱՏՕ պատմության մեջ ամենախոշորն են ռազմաօդային ուժերի գործադրման առումով։ Դրանք ցուցադրելու են համերաշխությունը դաշինքի ներսում եւ տրանսատլանտյան կապերը։ ...Նպատակն այն է, որպեսզի օդային զորավարժանքներ կատարվեն դաշնակից ՌՕՈւ-ների հետ։ Հիմնական ուշադրությունը հատկացվելու է մասնակից երկրների համագործակցության օպտիմալացմանն ու ընդլայնմանը»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում։