f

Անկախ

Հակապետական քարոզչություն


Այսօր ընկերներիցս մեկը զայրացած պատմեց իր դիտած Թաթուլ Հակոբյան-Պետրոս Ղազարյան-Նժդեհ Հովսեփյան եռակողմ զրույց-քննարկման մասին: Ինձ ստիպելով նայեցի։ Պատկերացնում եմ, եթե այդ  եռախոսությունը նայեր որևէ օտարերկրացի, ինչ կմտածեր հայ ժողովրդի մասին։ Հավատացե՛ք, նա չէր խղճա մեզ, նույնիսկ չէր արհամարհի, այլ պարզապես կզզվեր մեր ժողովրդից։

Հաղորդումը սկսվում է Թաթուլ-Պետրոս երկխոսությամբ։ Զրույցի թեման վարչապետ կոչեցյալի մասնակցության հարցն էր Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Բնականաբար, երկուսն էլ կողմ էին, որ Հայաստանը պաշտոնապես ներկա գտնվեր երդման արարողությանը, ուղղակի Թաթուլը, իբր, որպես ավելի «անկախ» փորձագետ, գտնում է, որ մասնակցությունը պետք  է լիներ արտգործնախարարի մակարդակով։ Դե, իսկ Պետրոսը, որպես особо приближенный к начальству, լրջագույն դեմքով պնդում է, որ ամեն ինչ ճիշտ է եղել։ Այդ, այսպես կոչված, քննարկման ընթացքում, սա միակ, բայց՝ լրջագույն  անհամաձայնությունն է խոշոր վերլուծաբանների միջև։

Մանրամասների մեջ չեմ մտնի, բայց ողջ խոսակցության թեման, եթե երկու խոսքով ամփոփենք, հետևյալն է՝ մենք՝ հայերս, պետք է ամեն ինչ անենք, այդ թվում՝ մոռանանք Հայոց ցեղասպանությունը, 44-օրյա պատերազմի մեր կորուստները, համաձայնվենք թուրքական բոլոր պահանջներին, սողանք թուրքերի առջև․․․ որպեսզի թուրքերը մեզ խղճան և այլևս չկոտորեն։

Թաթուլն իր կերկերուն ձայնով ասում է, որ մենք թուրքերի հետ անկեղծ չենք եղել։ Որպես հիմնավորում` բերում է անկախության հռչակագրում ցեղասպանության հիշատակումը, նաև 2009թ․ հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը, մեր օրերին էլ՝ «Նեմեսիս» հուշարձանի բացումը։ Լսում ու ապշում ես, թե ինչ աստիճան արժանապատվությունից զուրկ կարող է լինել՝ ոչ միայն հայը, այլև մարդ արարածը…

Կարդացեք նաև

Պարզվում է, որ թուրքերը մեր նկատմամբ միշտ անկեղծ են եղել, իսկ մենք՝ ապերախտ հայերս, նրանց հետ՝ ոչ։ Այո՛, թուրքերն «անկեղծորեն» ասում են, որ Հայոց ցեղասպանություն ոչ միայն չի եղել, այլև հայերն են կոտորել խեղճ թուրքերին։ Եվ այսօր, որպեսզի անկեղծ լինենք թուրքերի հետ, պետք է մոռանալ Ցեղասպանությունը, հրաժարվել Արցախից, հանձնել Հայաստանի տարածքի գյուղերը, տալ Զանգեզուրի միջանցքը, այսինքն՝ ողջ Սյունիքը, հետագայում կտեսնենք, գուցե թուրքերը մեծահոգաբար թողնեն գոյատևելու  Հայաստանի մնացած մասը։

Իր գործընկերոջ հետ համաձայն լինելով հանդերձ, Պետրոսն էլ իր հերթին՝ հույժ  կարևոր հարցեր էր բարձրացնում։ Որպես հայ լրագրության «հսկա»՝ նա իր խոսքը համեմում էր զուտ գրական  հայերեն բառերով՝ «մեսիջ, բրենդ, խի, պետք ա, կարա» և այլն։ Պետրոսը, առանց անունը տալու, սուր քննադատության ենթարկեց Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպաններից մեկին, ով համարձակվել էր քննադատել Երևանում անցկացված գինու փառատոնը։ Պետրոսն ասում է, որ գինու փառատոնը Հայաստանի բրենդն է, որը հիացմունք է պատճառում օտարերկրացիներին։

Լսում ու մտածում ես՝ սա անմեղսունակությո՞ւն է, թե՞ ցինիզմ։ Մի պահ մոռանանք պատերազմի դեռևս չսպիացած վերքերը։ Բա շրջափակված Արցախի մեր հայրենակիցների տառապանքնե՞րը, բա ամենօրյա սահմանային կրակոցներն ու զոհե՞րը, բա Բաքվում մեր գերիների տառապանքնե՞րը։ Այսինքն, ինչո՞ւ եմ զարմանում, երբ արդեն 2021թ․ ԱԺ խոսնակ կոչվածը տժժում էր Հունաստանի կղզիներում, երբ հաճախակի քպ-ական շքեղ խնջույքներ-հարսանիքներ են լինում, երբ պետության հաշվին պաշտոնյաներն ընտանյոք հանդերձ արտասահմանյան ուղևորությունների մեջ են, երբ վարչապետուհին կեղծ ժպիտը դեմքին վայելում է կյանքը։ Ինչո՞ւ պետք է Պետրոսը ետ մնա իրեն սնուցողներից։

Եվ հանկարծ, «խոշոր վերլուծաբաններին» միացավ համաշխարհային հռչակ ունեցող մեծ պատմաբան ոմն Նժդեհ Հովսեփյան։ Նա, որպես հայոց պատմության թիվ մեկ մասնագետ, հայտարարում է, որ Օսմանյան կայսրությունում 600 տարի, մինչև 19-րդ դարի Բեռլինի կոնֆերանսը, հայկական կոտորածներ չեն եղել, ուստի․․․

Պատասխանս այս նորաթուխ, բայց ինքնավստահ, որպես պատմաբան ներկայացածին շատ ծավալուն կլինի։ Բայց, որոշ հարցեր կբարձրացնեմ։

– Իսկ այդ 600 տարիների ընթացքում ինչպե՞ս էր ապրում հայ ժողովուրդը, հավասար իրավունքներո՞վ՝ թուրք, մուսուլման ժողովուրդների հետ։

– Ում երեխաներին էին ընտանիքից առևանգում ու ենիչերի դարձնում։

– Ո՞ր գյուղերի վրա էին հարձակվում թուրք և  քուրդ զինյալները և սպանում, թալանում գյուղացիներին։

– Հավասա՞ր էին արդյոք հարկերը հայերի և մուսուլմանների համար։

– Հիշեցնեմ խոշոր պատմաբանին, որ 1908թ․ հայ-թուրքական մեծ բարեկամություն էր, որին հետևեց 1909թ․ Ադանայում 30 000  հայերի կոտորածը։

– Հիշեցնեմ նաև, որ 1915թ․ բացի հայերից, ցեղասպանության ենթարկվեցին նաև եզդիներն ու ասորիները, իսկ 1937թ․՝ ալևիները, արդեն 90-կաններին՝ քրդերը։ Լավ, հայերը թուրքերի հետ անկեղծ չէին, բա ի՞նչ մեղք ունեին եզդիները, ասորիները, ալևիները։

– Եվ վերջապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առավել քան անկեղծ էր իր թուրք գործընկերոջ հետ։ Շարունակե՞մ, թե որտեղ են այսօր թուրքական զորքերը։

Փաստորեն, ինչ է առաջարկում մեծ, փորձառու պատմաբանը՝ հպատակվել թուրքերին, դառնալ նրանց նոքարը, մեր աղջիկներին մատակարարենք թուրք աղաներին, ինչպես Օսմանյան պատմության ողջ ընթացքում․․․ և հանգիստ ու խաղաղ գոյատևենք։

Մի առաջարկություն ունեմ  Նժդեհ Հովսեփյանին՝ անունը փոխել։ Անունը փոխել, ոչ թե, որ այդպիսի ողորմելի մտածողությամբ խայտառակ է անում մեծն Գարեգին Նժդեհին, այլ, որ այդ անունով հանդես գալիս, նա՝ որպես հայ, անկեղծ չի լինի և վստահություն չի ներշնչի  իր թուրք և ադրբեջանցի տերերի մոտ։

Ամենացավալին այն է, որ սա պատահական հաղորդում չէր։ Սա պետական քաղաքականության քարոզչություն է։ Քաղաքականություն, որը ենթադրում է սողալ մեր թշնամիների առջև, կատարել նրանց բոլոր պահանջները, հանձնելով Արցախը, ապա Սյունիքը և վերջապես՝ ողջ Հայաստանը։ Պատահակա՞ն է արդյոք, որ  այս հաղորդումը հեռարձակող հանրային, 1Lurer.am հեռուստաալիքի կայքը քառալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և․․․ չզարմանաք՝ ադրբեջաներեն։

Պատկերացնո՞ւմ եք, թե Ադրբեջանում, որտեղ մոլեգնում է հայատյացությունը, ինչ ծաղրի առարկա ենք դարձել։ Այսպես շարունակվելու դեպքում, իսկապես Հայաստանը կվերածվի արևմտյան Ադրբեջանի։ Ո՞վ կմտածեր, որ անկախ Հայաստանում պաշտոնապես կիրականացվի հակապետական քարոզչություն։

Ժամանակին նման մարդկանց տեսնելով և լսելով են օտարները պատկերացում կազմել հայ ժողովրդի մասին, որն էլ իր արտահայտությունն է գտել Ա․ Պուշկինի «Տազիտ» պոեմում․ «Ты трус, ты раб, ты-армянин»։ Եվ այսօր, ունենալով պետություն, վերադարձանք այդ պետականազուրկ  ժամանակների հոգեբանությանը։

ՀԳ Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար պետք է ելնել մեկ սկզբունքից, այն է՝  ուժեղ Հայաստան՝ իր վստահելի դաշնակիցներով։ Ցանկացած այլ ուղի՝ խոնարհում, «անկեղծություն», տարածքների զիջում, անցյալի ուրացում, բերելու է նոր ցեղասպանության, լավագույն դեպքում՝ տեղահանության կամ արտագաղթի։

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան պետական դավաճանություն Թուրքիա Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին