f

Անկախ

Նիդեռլանդներն ու Կանադան խոշտանգումների մեղադրանքով Սիրիայի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց են ներկայացրել


Նիդեռլանդներն ու Կանադան Սիրիայի դեմ հայց են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ խոշտանգումների կիրառման մեղադրանքով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի միջազգային դատարանը, գրում է «Եվրոպական ճշմարտություն»-ը։

Իրենց հայտարարության մեջ Կանադան եւ Նիդեռլանդները պնդում են, որ Սիրիան առնվազն 2011 թվականից միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներ է կատարել եւ խնդրում են արտակարգ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար նրանց, ում սպառնում են խոշտանգումները:

«Այս խախտումները ներառում են խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատիժների կիրառում... այդ թվում՝ կապված կալանավայրերում անմարդկային պայմանների, բռնի անհետացումների, սեռական եւ գենդերային հիմքով բռնության, ինչպես նաեւ երեխաների նկատմամբ բռնության հետ»:

Երկու պետությունները ձգտում են պատասխանատվության ենթարկել նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ խոշտանգումների համար՝ համաձայն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի, որը Դամասկոսը վավերացրել է 2004 թվականին:

Եթե ​​դատարանն ընդունի, որ իրավասու է քննել գործը, ապա կդառնա առաջին միջազգային դատարանը, որը կկարողանա իրավական եզրակացություն տալ Սիրիայի կողմից որպես պետության խոշտանգումների հնարավոր կիրառման վերաբերյալ:

Կանադան եւ Նիդեռլանդները որոշեցին հայց ներկայացնել 2020 թվականին այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելափակեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի մարդու իրավունքների գործը Միջազգային քրեական դատարանին փոխանցելու բազմաթիվ փորձերը:

Աշխարհում Նիդերլանդներ Կանադա ՄԱԿ Սիրիա

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին