ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները դժվար թե սկսվեն մինչեւ 2024 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները։ Այս մասին նա խոսել է Odnacero ռադիոկայանի եթերում։
Բորելի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին մտադիր է սպասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այդ չարժե ակնկալել բանակցությունների անցկացում։
«Եթե ես լինեի Պուտինի ընկերը, ինչպես չինացիները, կասեի, որ նա մեծ սխալ է թույլ տվել, որքան հնարավոր է շուտ ուղղեք այն։ Սա մենք ակնկալում ենք Չինաստանից»,- ասել է Բորելը։