f

Անկախ

Պատմական եւ մշակութային հուշարձանները փչացնելու համար նախատեսված տուգանքները կավելացվեն


Անհրաժեշտ է էապես ավելացնել տուգանքները պատմության եւ մշակույթի հուշարձանները վնասելու եւ պատշաճ ձեւով չպահելու համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 13-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Լիլիթ Գալստյանը։

Նա, մասնավորապես, առաջարկել է 50-80 հազար դրամի վարչական տուգանքը, որը նախատեսված է պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանման կանոնների խախտման հոդվածով, փոխարինել 100-150 հազար դրամով։ Պաշտոնատար անձանց համար տուգանքը, օրինագծի համաձայն, կկազմի 300-350 հազար դրամ։ «Կրկնակի խախտման դեպքում 6 ամսվա ընթացքում քաղաքացիները կտուգանվեն արդեն 200 հազար դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400 հազար»,- ասել է խորհրդարանականը։

Նրա խոսքով՝ պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանման ոլորտում տիրող ներկա իրավիճակը հեռու է կատարյալ լինելուց։ Եվ դրան նպաստում է վերահսկման գործում մեխանիզմների բացակայությունը։ Գալստյանը նշել է, որ գործող օրենսդրությունը նախատեսում է բավական ցածր վարչական տուգանքներ։ Դրանք չեն նպաստում հանրային եւ անհատական պատասխանատվության բարձրացմանը, նշել է նա։

Նշենք, որ ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, համեմատաբար երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել էր դրական եզրակացություն։ Այն պաշտպանել է նաեւ կառավարությունը։ 

Հայաստան Լիլիթ Գալստյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին