f

Անկախ

Ավինյանը 50 հազար դոլարանոց ավտոմեքենա է նվեր ստացել․ փոխքաղաքապետի ու նրա տիկնոջ ունեցվածքը. Hayastan.news


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ  տարեկան հայտարարագիրը։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկանում է, որ Ավինյանը դեռևս 2014-ին ավտոտնակ է նվեր ստացել, 2021-ին գնել է 2014-ին արտադրված Honda մակնիշի ավտոմեքենա, որը հաշվետու տարում վաճառել է 11 հազար դոլարով։

Ավինյանն առանձնատուն ունի Երևանում՝ Արաբկիրում, 2022-ին 2021 թվականի արտադրության  Volkswagen մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, գործարքի մյուս կողմը նշվում է Արմեն Ավինյանի անունը։ Այսինքն ՝ 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ մեքենան նվիրել է Ավինյանի հայրը։

 Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ավինյանին նվիրել են սպիտակ Volkswagen iD 4։

Ավինյանը բանկային հաշվին ունի 1 մլն 890 հզր դրամ, Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ ունի։

Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար, տարվա սկզբին ունեցել է 26 մլն 300 հզր դրամ, տարվա ավարտին այն կազմել է 12 մլն 500 հզր դրամ։ POOLIN ունի՝ 5 մլն 412 հզր դրամի։

 Հայրը ևս 11 մլն դրամի գույք է նվիրել Ավինյանին, ինչը հայտարարագրով հայտնի չէ։ «Հայբիզնեսբանկից» փոխառություն ունի 13 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից» ստացել էաշխատավարձ 5 մլն 212 հզր դրամ, Երևանի քաղաքապետարարանից 2022-ի սեպտեմբերի 23-ից մինչև տարվա ավարտը ստացել է 3 մլն 700 հզր դրամ աշխատավարձ։

Կինը՝ Մարիամ Պահլավունին ունի առանձնատուն, վարում է 2017 թվականի արտադրության Range Rover, որը գնել է 2020-ին, բանկային հաշվին զրո դրամ ունի, կանխիկ՝ 1 մլն 300 հզր դրամ, Տիգրան Ավինյանից նվիրատվություն է ստացել 11 մլն 300 հզր դրամ, սկեսրայից ՝ 19 մլն 640 հզր դրամ։

Տիգրան Ավինյան հայտարարագիր Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին