f

Անկախ

Փաշինյանը մերժում է հրաժարական տալ՝ չնայած իր ժողովրդականության կտրուկ անկմանը


Վերջերս Հայաստանում երկու հարցախույզ է անցկացվել՝ մարդկանց հնարավորություն տալով արտահայտել իրենց տեսակետները տարբեր հարցերի, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման վերաբերյալ։

Առաջին հետազոտությունն անցկացվել է 2023 թվականի հունվարի 23-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից, որը  Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագիծն է: Այս գիտական հետազոտությունը, որը հիմնված է Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա, ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։

Հարց. «Ձեր կարծիքով, արդյոք Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»: 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ (2018-ի 11-14 տոկոսի համեմատ, երբ Փաշինյանն առաջին անգամ եկավ իշխանության), 36 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ (2018-ի 72-73 տոկոսի համեմատ):

Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ մեր երկրում ժողովրդավարության ընթացքից»։ 17 տոկոսը գոհ է, 46 տոկոսը՝ դժգոհ, 35 տոկոսը՝ փոփոխություն չի տեսնում։

Հարց. «Որքանո՞վ եք հետաքրքրված քաղաքականությամբ»։ 43 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով հետաքրքրված է, 57 տոկոսը՝ ընդհանրապես կամ որոշ չափով հետաքրքրված չէ:

Հարց. «Ինչպե՞ս կգնահատեք հայ բնակչության շրջանում տիրող տրամադրությունը»։ 44 տոկոսը՝ ապագան ավելի լավ կամ որոշ չափով ավելի լավ կլինի, 55 տոկոսը՝ անապահովություն, անհանգստություն, վախ ապագայի հանդեպ, լիակատար հիասթափություն և հավատի բացակայություն որևէ բարելավման նկատմամբ:

Հարց. «Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում»: 64 տոկոսը՝ ոչ մեկին, 14 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, 3 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին՝ 2 տոկոսը:

Հարց. «Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի»։ 47 տոկոսը՝ չի քվեարկի կամ հրաժարվել է պատասխանել կամ չգիտի, 17 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 4 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, 2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 2 տոկոսը՝ ՀՅԴ-ին, մյուսներին՝ 1 տոկոս յուրաքանչյուրին:

Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ հետևյալ հաստատություններից»: Հայ Առաքելական եկեղեցի, 54 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով գոհ է, 40 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով դժգոհ է, վարչապետի աշխատակազմ՝ 38 տոկոս գոհ է (2018-ի 82-85 տոկոսի համեմատ), 61 տոկոսը՝ դժգոհ (2018-ի 13-17 տոկոսի համեմատ):

Հարց. «Ի՞նչ եք կարծում վերջին վեց ամիսների ընթացքում հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրի ուղղության վերաբերյալ»: Խոսքի ազատություն, 56 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (2018-ի 73-83 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2018-ի 3-6 տոկոսի համեմատ), 26 տոկոսը՝ փոփոխություն չկա (2018-ի 19 տոկոսի համեմատ): Արտաքին քաղաքականություն, 37 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (նույնը, ինչ 2019 թ.),  33 տոկոսը՝ ինչ-որ չափով հետընթաց կամ շատ հետընթաց է (2019-ի 17 տոկոսի համեմատ), 26 տոկոս՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 39 տոկոսի համեմատ): Հայաստանի քաղաքականությունը Արցախի հարցում՝ 10 տոկոսը՝ շատ կամ որոշակիորեն բարելավվել է (2019-ի 32 տոկոսի համեմատ), 69 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2019-ի 18 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 45 տոկոսի համեմատ): Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունը՝ 43 տոկոսը՝ բարելավվել է (2018-ի 82 տոկոսի համեմատ), 22 տոկոսը՝ հետընթաց (2018-ի 2 տոկոսի համեմատ), 32 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն (2018-ի 14 տոկոսի համեմատ):

Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ հաջողությունը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 43 տոկոսը՝ չկա, 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 6 տոկոսը՝ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, այլ փոքր խնդիրներ։

Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է  կառավարության ամենամեծ ձախողումը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 15 տոկոսը՝ Լաչինի միջանցքի փակումը, 9 տոկոսը՝ արցախյան հիմնախնդրի տապալումը, 8 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները, 7 տոկոսը՝ տարածքների կորուստը, այլ փոքր խնդիրներ:

Հարց. «Ինչերի՞ պետք է հասնի Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում». 23 տոկոսը՝ բանակի պայմանների բարելավման, 22 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության, 16 տոկոսը՝ աշխատատեղերի ստեղծման, 15 տոկոսը՝ խաղաղության հաստատման, 13 տոկոսը՝ Լաչինի միջանցքի բացման, 13 տոկոսը՝ Արցախի հարցի հայանպաստ կարգավորման։

Հարց. «Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր»։ 73 տոկոսը՝ շատ մեծ կամ ինչ-որ չափով մեծ խնդիր, 25 տոկոսը՝ ինչ-որ չափով փոքր, շատ փոքր կամ խնդիր չկա:

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և... հարաբերությունները»: 96 տոկոսը՝ Ֆրանսիա (շատ լավ կամ որոշ չափով լավ), 91 տոկոսը՝ Իրան, 88 տոկոսը՝ Միացյալ Նահանգներ, 86 տոկոսը՝ Եվրամիություն, 84 տոկոսը՝ Չինաստան, 80 տոկոսը՝ Վրաստան, 50 տոկոսը՝ Ռուսաստան, 44 տոկոսը՝ Ուկրաինա, 23 տոկոսը՝ Թուրքիա, 4 տոկոսը՝ Ադրբեջան։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները 2018-ի 87-92 տոկոս լավ գնահատականից նվազել է մինչև 50 տոկոս՝ 2023-ին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները 2018-ի 1-11 տոկոս լավ գնահատականը 2023-ին հասել է 23 տոկոսի, մինչդեռ Հայաստանի քաղաքացիների 75 տոկոսը հարաբերությունները վատ է համարում (2018-ի 85 տոկոսի համեմատ)։

Երկրորդ հարցախույզն անցկացվել է 2023 թվականի մայիսին Gallup International-ի հետ փոխկապակցված Marketing Professional Group-ի կողմից։ Սա գիտական հետազոտություն է՝ հիմնված Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա։

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը»։ 3.8 տոկոսը՝ միանշանակ դրական, 5.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 63.4 տոկոսը՝ ոչ դրական, 18.5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 8.9 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ արցախահայերը որպես էթնիկ փոքրամասնություն գոյություն ունենան Ադրբեջանում»: 2.8 տոկոսը՝ այո, 5.6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 77.7 տոկոսը՝ ոչ, 8.7 տոկոս՝ ավելի շուտ ոչ, 5.1 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Այս դատողություններից որի՞ հետ եք համաձայն»: Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն Արևմուտքի և Ռուսաստանի հետ՝ 32.8 տոկոս, Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի շրջանակներ՝ 20.5 տոկոս,  Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ 14.7 տոկոս, Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանին Հայաստանից՝ 12.9 տոկոս, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարց. «Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյոք անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ 41 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ անհրաժեշտ է, 18.9 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ է, 12.2 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 19.5 տոկոսը՝ անհրաժեշտ չէ, 8.5 տոկոս՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց Երևանում Նեմեսիսի արձանի տեղադրման կապակցությամբ և որպես առաջին քայլ փակել է իր օդային տարածքը հայկական թռիչքների համար։ Ի՞նչ եք կարծում, պետք է արդյոք ՀՀ կամ քաղաքային իշխանությունները տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշարձանը»։ 82.5 տոկոսը՝ միանշանակ ոչ, 7.7 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2.6 տոկոս՝ միանշանակ այո, 3.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 3.5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Մասնակցե՞լ եք արդյոք 2018 թվականի հեղափոխությանը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 62.6 տոկոսը՝ ոչ, 37.4 տոկոսը՝ այո։ 2018 թվականի հետազոտության մեջ 91 տոկոսը՝ այո, 9 տոկոսը՝ ոչ։

Հարց. «Ըստ Ձեզ ճի՞շտ էր արդյոք ցուցարարների կողմից ճանապարհների և խաչմերուկների փակումը՝ և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 44.5 տոկոսը՝ այո, 50.8 տոկոսը՝ ոչ։ 2018 թվականի հետազոտության մեջ՝ 87.1 տոկոսը՝ այո, 8.7 տոկոսը՝ ոչ։

Հարց. «Հեղափոխությունից անցել է հինգ տարի։ Այս ընթացքում որքանո՞վ են արդարացել ձեր սպասումները»: 2023 թվականի հետազոտության մեջ 3.8 տոկոսը՝ ամբողջությամբ արդարացան, 21.5 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 18 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 52.1 տոկոսը՝ չարդարացան։ 2018թ.-ի հետազոտության մեջ 14.4 տոկոսը՝ ամբողջությամբ  չարդարացան, 64.2 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 7.6 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 10.9 տոկոսը՝ չարդարացան։ 

Հարց. «Գնահատեք վարչապետ Փաշինյանի գործելաոճը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 5.4 տոկոսը՝ լիովին դրական, 13,4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 24.2 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ բացասական, 10 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել: 2018 թվականի հետազոտության մեջ 45.4 տոկոսը՝ դրական, 46.2 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 3.9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 2.4 տոկոսը՝ բացասական։

Մենք բոլորս ունենք մեր անձնական կարծիքը, սակայն կարևոր է իմանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են մտածում այս հարցերի մասին։ 2018 թվականից մինչև 2023 թվականը նրանց ընկալման մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Նիկոլ Փաշինյան վարկանիշ Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին