f

Անկախ

Ադրբեջանը փակ հանդիպմանը քննարկում է, հրապարակային ասում է՝ չենք քննարկել. Մարուքյանը՝ քարտեզների մասին


Արդեն ավանդական պրակտիկ է Ադրբեջանի մոտ, որ նախ տեղեկատվական հենքն են ապահովում՝ հայտարարելով, որ, օրինակ, Հայաստանի զինված ուժերը կրակում են ադրբեջանական հենակետերի վրա: Կամ Արցախի հենակետերից կրակում են իրենց հենակետերի վրա. անդադար այս տեղեկատվական սոուսը պատրաստում են, որից հետո տեղի է ունենում հերթական ագրեսիան: Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում նշել էՀատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Որպեսզի մեր կողմից կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն տեղեկատվական դաշտում, մենք միջազգային հանրությանն իրազեկում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ սուտ տեղեկատվություն է տարածում: Առաջինն  այն է, որ հայկական դիրքերից նախահարձակ կրակոց տեղի չի ունենում երբեք, երկրորդը, Ադրբեջանն ինքը կրակում է, ինքը մամուլի հաղորդագրություն տալիս, հետո այդ ձեւավորված տեղեկատվական հոսքի վրա ինչ-որ սադրանք է անում, որը բազմիցս տեսել ենք, եւ ասվում է՝ պատասխան քայլեր ձեռնարկվեցին»,-ասաց նա:

Մարուքյանը կարեւորեց, որ այս իրավիճակում խաղաղապահ զորախումբը լինի զգոն, պատրաստ լինի ցանկացած սադրանքի: 

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը գնում նման սադրանքի, արդյոք նրա համար, որ լայնամասշտաբ պատերազմ սկսի, քանի որ բանակցությունները տեղից չեն շարժվում, թե՞ բանակցությունները սկսել են տեղից շարժվել եւ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել դրա ընթացքը, Մարուքյանը պատասխանեց. «Արդեն պրակտիկա է դարձել, որ հանդիպումներից առաջ հարձակումներ են տեղի ունենում, իսկ երբ վակուում է առաջացել բանակցություններում, այդ ժամանակ նաեւ լայնամասշտաբ գործողություններ են եղել: Գոնե սեպտեմբերյան հարձակման մասին կարող եմ ասել, որ օգոստոսի 30-ին եղել է Շառլ Միշել- Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որից հետո շուրջ 10 օր տեղեկատվություն էին տալիս, թե հայերը կրակում են, որից հետո եղավ այդ մեծ ագրեսիան:

Հիմա չենք կարող ասել, որ կա բանակցային վակուում, որովհետեւ բանակցությունները շատ ինտեսնիվ են ընթանում: Այդ ընթացքում փորձ է արվում հայկական կողմերի վրա ճնշում գործադրել: Դա արտահայտվում է հողի վրա տարատեսակ սադրանքներ իրականացնելով, որն ուղեկցվում է տեղեկատվական արշավով, որը շատ կարեւոր է: Այդ տեղեկատվական արշավի դեմը մենք պետք է առնենք եւ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը հենց դրա մասին էր»:

Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք խոսում ենք վերջնարդյունքի մասին: Վերջնարդյունքը պետք է լինի այն, որ բոլոր եղած խնդիրները կարգավորվեն: Բանակցային մենյուում ունենք, օրինակ,  15 հարց, որոնք մեկ օրում, բնականաբար, չեն հասցեագրվում: Բանակցությունների արդյունքում քայլ առ քայլ պետք է շարժվել առաջ, ամեն հարցին լուծում գտնել: Այս պահին էլ գործընթացը կանգնած չէ, քայլ առ քայլ լուծումներ են գտնվում եւ գնում առաջ: Թե երբ կլինի այդ վերջնարդյունքը, ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ շատ կնճռոտ հարցերի լուծումը դեռ առջեւում է»:

Ինչ վերաբերում է նրան, թե որ քարտեզները պետք է դրվեն սահմանազատման հիմքում, Մարուքյանը նկատեց. «Քիշնեւում  քննարկման ժամանակ խոսք է եղել 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզի մասին, ինչը քննարկման ժամանակ համարվել է, որ հիմք կընդունվի: Ադրբեջանը հիմա հայտարարում է, որ չկա պայմանավորվածություն: Մեծ հաշվով Ադրբեջանի հայտարարությունը պետք է արձագանք գտնի նաեւ ԵՄ նախագահի կողմից»:

Մարուքյանը հիշեցրեց, որ Վաշինգտոնում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հիքմեթ Հաջիեւի եւ Մայքլ Սալիվանի հանդիպման ժամանակ հստակ արձանագրվել էր, որ պետք է լինի միջազգային մեխանիզմ ԼՂ-ի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման, որից հետո Ադրբեջանն էլի հայտարարել էր, որ իրենք որեւէ մեխանիզմ չեն պայմանավորվել, թեեւ քննարկել են:. «Նախկինում իրենք հայտարարում էին, որ ԼՂ-ի հետ կապված որեւէ հարց չեն քննարկում, քանի որ դա իրենց ներքին գործն է: Փակ հանդիպմանը քննարկում են, հրապարակային ասում են՝ չենք քննարկել: Հիմա նույնը քարտեզի պատմությունն է: Բնականաբար քարտեզների հարցը քննարկվել է, եղել է ընկալում, որ դա կլինի որպես հիմք, բայց Ադրբեջանն ասում է՝ չէ, մենք դա չենք պայմանավորվել: Այստեղ դրական այն է, որ նման բարձր մակարդակում կոնկրետ քարտեզի մասին հստակ խոսակցություն է եղել»,-ընդգծել է Մարուքյանը:

Հարցին, թե միջազգային հանրության մոտ կա՞ ընկալում, որ պետք է միջազգային երաշխավորներ լինեն հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագիրը կյաիքն կոչելու համար, Մարուքյանը պատասխանել է. «Մենք հիմա մի աշխարհում ենք ապրում, որտեղ որեւէ մեկը որեւէ բանի համար որեւէ հարցով երաշխավոր լինել: Կամ եթե ուզում էլ է, դրա երաշխավոր լինելու հանգամանքը անդադար վիճարկելի է, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվել ավարտվել է: Այս պայմաններում շատ բարդ է ասել, որ այս կամ այն երկիրը կամ այսինչ մարմինը պատրաստ են լինել երաշխավոր հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման համար: Այդոքւհանդերձ դրան այլընտրանք չկա, պետք է շարունակել աշխատել եւ գտնել լուծումներ»:

Հայաստան Էդմոն Մարուքյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին