f

Անկախ

Գոռ Երիցյան․ «Նոր կյանքի մոտիվացիա է հետ եկել․շատ ուրախ եմ, որ կրկին հետաքրքրությունս արթնացել է»


Հունիսի 9-ին Լոս Անջելեսում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 2 տարվա դադարից հետո ռինգ դուրս եկավ  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը։ Հայ մարզիկի վերադարձը նշանավորվեց տպավորիչ և սպասված հաղթանակով։ Գոռը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց արգենտինացի մրցակից Դավիդ Գուստավոյին՝ տոնելով 15-րդ հաղթանակը պրոֆեսիանալ ռինգում։
Անկախի հետ զրույցում Գոռ Երիցյանը կիսվում է տպավորություններով, խոսում նոր ձեռք բերած մոտիվացիայի և առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք հունիսի 9-ին ռինգում փայլելու և տպավորիչ հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիքն նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ, երկար սպասված մենամարտ էր։ 2 տարի է, ինչ մենամարտ չէի անցկացրել, բայց մարզվել էի այդ շրջանում։
Մենամարտն անցավ բարձր մակարդակով, ցույց տվեցի այն, ինչ ուզում էի, բոլորը տեսան և հասկացան, որ պետք չէ մոռանալ իմ անունը։ 
Արդեն 5 տարի է, որ մարզվում եմ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ, շատ լավ եմ զգում ինձ իր կողքին թե՛ մարզադահլիճում, թե՛ ռինգի անկյունում։


Արդեն 5 ամիս է , որ ԱՄՆ-ում եմ, մտադիր եմ երկար մնալ, քանի որ ամեն մենամարտից հետո, երբ վերադառնում եմ Հայաստան, շատ ժամանակ եմ կորցնում մյուս մենամարտերին արագ պատրաստվելու փոխարեն։
Մենմամարտին տրամադրվել էր մարտական, այն դիտողները կփաստեն, որ մտել էր ռինգ միայն ու միայն հաղթանակի համար։ 


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Մենամարտը կայացավ Լոս Անջելեսում, մրցակիցս արգենտինացի բռնցքամարտիկ էր, որը շուրջ 45 մենամարտ ունի անցկացրած։ Իրենից առաջ 2 մարզիկ հրաժարվեցին մենամարտել, և 2 շաբաթ առաջ որոշվեց, որ նրա հետ եմ մենամարտելու։


-Ւ՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Սա իմ 15-րդ հաղթանակն էր և 13-րդ մենամարտը նոկաուտով։ Այս հաղթանակը շատ հարկավոր էր, որպեսզի արդյուքներս թարամանային և մտնեի ռեյտինգների մեջ։
Հիմա աշխատում եմ պայմանագրի վրա, որը կկնքեմ «360 Boxing Promotioni»-ի հետ, որի հիմնադիրն է Թոմ Լոֆլերը, որն աշխատել է համաշխարհայաին մակարդակի բռնցքամարտիկների ՝ Գեննադի Գոլովկինի, Կլիչկո եղբայրների հետ։ Պայմանագիրը ստորագրելուց հետո կիմանամ, թե տարին քանի մենամարտ պետք է անցկացնեմ, ինչպիսի մենամարտեր կլինեն և այլն։
Ցանկանում եմ ասել, որ նոր կյանքի մոտիվացիա է հետ եկել և շատ ուրախ եմ, որ կրկին հետաքրքրությունս արթնացել է, քանի որ 2 տարի չմենամարտելուց հետո դժվար է նորից մտնել այս մենի մեջ, բայց պետք է հաշվի առնել, որ  դադարից հետո շատ լավ եմ զգում ինձ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներիս, մեր բոլոր հայրենակիցներին, որոնք եկել էին մենամարտս դիտելու ու աջակցելու, մի պահ այնպիսի տպավորություն էր՝ կարծես Հայաստանում լինեի․ այնքան շատ հայ կար դահլիճում։

Սպորտ բռնցքամարտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Գոռ Երիցյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին