Չորեքշաբթի օրը Հունաստանի ափերի մոտ շրջվել է Հյուսիսային Աֆրիկայից միգրանտներ տեղափոխող նավը։ Կեսօրին ջրից դուրս են բերել 59 մարդու դի։ Փրկվել է 104 մարդ։ Անհայտ կորածների թիվը հայտնի չէ, քանի որ փրկվածները չգիտեն, թե ընդհանուր առմամբ քանի ուղեւոր է եղել նավի վրա։
Նավը Լիբիայից էր դուրս եկել։ Աղետի պատճառը դրա գերբեռնվածությունն է եղել։
Ըստ առափնյա անվտանգության ծառայության՝ նավակը ֆիքսել են երեքշաբթի երեկոյան և այն Իտալիա էր ուղևորվում։ Օգնության առաջարկին ուղևորներն արձագանքել են, որ դրա կարիքը չկա։ Մի քանի ժամ անց նավը շրջվել և խորտակվել է։ Փրկարարական գործողություն է սկսվել և այն դեռ շարունակվում է։
Հունաստանի համար սա տարեսկզբից ի վեր ամենամեծ նավաբեկությունն է։