Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։ Այս մասին հայտարարություն են տարածել փաստաբաններն իրենց ֆեյսբուքյան էջերում:
Առաջին իրազեկման ակցիան տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին։ Ժամը 11:00-ին Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) կմեկնարկի երթ դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։