f

Անկախ

Սարգիս Վարդանյան․ «Վստահ էի ուժերիս, գիտեի, որ ժամանակից շուտ պարտության եմ մատնելու մրցակցիս»


Հունիսի 11-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած խառը մենամարտերի GFC վարկանիշային մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց պրոֆեսիոնալ մարզիկ Սարգիս Վարդանյանը։ Հայ մարզիկը իրանցի մրցակից Արման Մաջիին ոչ մի հանարավորություն չտվեց և առաջին իսկ ռաունդում նոկաուտի ենթարկեց՝ տպավորիչ հաղթանակ տոնելով։
Անկախի հետ զրույցում Սարգիսը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանից և առաջիկա ծրագրերից։


 -Շնորհավորում ենք տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Մրցաշարից մեկ ամիս առաջ եմ իմացել իմ մասնակցության մասին։ Ինտենսիվ մարզումներ եմ անցկացրել։   Նախապատրաստվել եմ իմ ակումբի` «Vardanyan Fight Club»-ի մարզիկների հետ։
Մասնագիտական առումով  շեշտը դրել էինք դիմադրողականության վրա և, որ թույլ չտամ հակառակորդին, որ կատարի ըմբշամարտի հնարքներ։ 
Մարտական էի տրամադրվել, գիտեի, որ առաջին իսկ ռաունդում մենամարտն ավարտելու եմ, քանի որ գտնվում էի գերազանց վիճակում, լավ տրամադրվածություն ունեի։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարի կազմակերպված էր բարձր մակարդակով։ Հայաստանում այսպիսի մրցաշարեր պետք է հաճախ անցկացվեն, դրանք  տանոււմ են դեպի մեծ ռինգեր, մեծ հաղթանակներ։ 
Մրցակիցս բավական փորձառու տղա էր, ֆիզիկապես շատ ամուր և պինդ, ծանոթ էի ոորոշակիորոն,  բավական հաղթանանակներ ուներ, գիտեի, որ հեշտ մրցակից չի, բայց  վստահ էի ինձ վրա,  գիտեի, որ ժամանակից շուտ պարտության եմ մատնելու, քանի որ իմ մակարդակի մարզիկ չէր, թեև ուժեղ տղա էր։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Վարկանիշ ձեռք բերեցի, պրոֆեսիոնալ ռինգում ունեցա 9 հաղթանակ, 2 պարտություն, որը հարաբերական է, քանի որ առառջին պարտությունը որ գրանցվեց, մրցավարների հետ բոլորովին համաձայն չեմ․ ակնհայտ հաղթանակն իմն էր, սակայն շնորհեցին մրցակցին։ Իսկ մյուս մենամարտի առաջարկն ընդունել էի 1 օրում, ժամանակ չէի ունեցել պատրաստվելու,  իսկ մրցակիցս Հաբիբ Նուրմագամեդովի եղբայրներից էր և շատ ուժեղ մարզիկ՝ Արթուր Զայնուկովը։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շատ խիտ գրաֆիկ ունեմ, այս  մրցաշարից հետո մեկնելու եմ Թաիլանդ՝ ուսումնամարզական հավաքների, որից հետո մեկնելու եմ ԱՄՆ և մասնակցելու եմ  մեծ վարկանիշ ունեցող մրցաշարերի։ Այս   տարի մասնակցելու եմ նաև սամբոյի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Հայաստանում։  
 

Սպորտ Խառը մենամարտեր հարցազրույց խմբագրի ընտրանի Սարգիս Վարդանյան հաղթանակ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին