f

Անկախ

Թմրաշրջանառության դեմ պայքարելու համար մեթոդները պետք է փոխել, բացահայտումները չեն կանխարգելում․ Հայկ Սարգսյան


Ոստիկաններն ամեն ջանք թափում են ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարելու համար, բայց պայքարի մեթոդները պետք է փոխել, որովհետեւ թմրանյութերի օգտագործման տեմպն աճում է, բացահայտումները նպաստում են, բայց չեն կանխարգելում։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Ապօրինի թմրաշրջանառությունը լուրջ խնդիր է, որի առջեւ կանգնած է ամբողջ աշխարհը։ Դա կասեցնելու համար պատիժը խիստ պետք է լինի, մեզ մոտ սպառնում է 7-10 տարվա ազատազրկում, որը կրկին խիստ է, բայց, միեւնույն է, մարդիկ գնում են այդ քայլին։ Հաջորդ քայլը պատժի անխուսափելիույթյունն է, այսինքն՝ հանցագործը պետք է հաստատ իմանա՝ պատժվելու է»,- նշեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ թմրանյութերի վերաբերյալ բացահայտած հանցագործությունների դեպքում ոստիկաններին պետք է հավելյալ պարգեւատրել։

«Հայտանաբերված իրավախատման համար ոստիկանները ստանում են որոշակի պարգեւավճար, բայց ընթացակարգն է բարդ։ Պետք է լինի պարգեւատրման մեծ ֆոնդ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում միջին վիճակագրական խնջույքները չեն անցնում առանց թմրանյութերի, Սարգսյանն ասաց․ «Ես թմրանյութ չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ էլ, բարեբախտաբար, չի լինում թմրանյութ։ Ես չեմ ուզում մեկնաբանել գործընկերոջս ասածը, ինքն այլ կոնտեքստում է ասում»։

Սարգսյանն ասաց, որ այս պահին մանրամասների չի տիրապետում Երասխում Ադրբեջանի սանձանազերծած սադրանքի մասին։

«Պետք է տեղեկանամ, որ գնահատական տամ։ Տարբեր հատվածներում տարբեր ծառայություններ են իրականցավում, կոնկրետ չգիտեմ՝ այդ հատվածում սահմանապահներն են, թե Պաշտպանության նախարարության զորքերը»,- ընդգծեց Սարգսյանը։

Հայաստան Հայկ Սարգսյան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին