f

Անկախ

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Արմեն Աշոտյանի ձերբակալությունը


«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը, որն անկասկած կատարվել է ՀՀ իշխանությունների ուղիղ հրահանգներով գործող իրավապահ մարմինների կողմից։

«Գտնում ենք, որ տեղի ունեցածը  քաղաքական հետապնդում է և հանդիսանում է Արմեն Աշոտյանի կողմից օրվա իշխանություններին սուր քննադատության ենթարկելու ուղղակի արձագանքն ու հետևանքը։ Այլ պարագայում, ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի բացակայության պայմաններում իշխանական որևէ լծակ չունեցող, մշտապես ՀՀ-ում բնակվող, հասարակության համար վտանգ չներկայացնող ընդդիմադիր գործչին ձերբակալելը որևէ դատավարական նշանակություն չի կարող ունենալ։

Ընդդիմադիր գործիչների, իրենց առաքելությունը կատարող փաստաբանների, քննադատություն հնչեցնող այլ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներն այս իշխանության օրըստօրե ավելի եռանդուն կերպով բռնապետություն կառուցելու շարունակական դրսևորումներն են։

Բացի այդ, ներքին հարցերում նոր և ավելի սանձարձակ ապօրինություններ կազմակերպելով՝ իշխանությունները փորձում են շեղել հասարակության ուշադրությունը այս պահին կենսական միակ խնդրից և մոռացության մատնել իրենց մեղքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մահաբեր վտանգը։

«Հայրենիք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում իշխանությունների կողմից հանիրավի հետապնդվող բոլոր անհատներին և կազմակերպություններին և վերահաստատում է իր դիրքորոշումը, որ միայն համախմբվելով և մեկտեղվելով է կարելի ձերբազատվել Հայաստանը և Արցախը, և ի վերջո յուրաքանչյուր անհամաձայնություն արտահայտող անձին վտանգող այս իշխանություններից»,-ասված է հայտարարության մեջ։

Հայաստան Հայրենիք կուսակցություն

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին