Որպեսզի իշխանությունը շատ ռեսուրսներ չծախսի, ավելի արդյունավետ կիրառելու համար մարդուն բռնում են, ինչ-որ ժամանակ պահում, սպառնում ու ճնշում են, հետո բաց են թողնում ու հաջորդին բռնում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո»-ի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշմանը:
«Մենք գործ ունենք բռնապետության հետ, իսկ բռնապետության դիմադրության ցանկացած փորձ փորձում է կասեցնել՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ իրադարձություններ են կատարվում: Այսինքն՝ ընդդիմադիր գործիչներին, քաղաքական հակառակորդներին, քննադատներին, նույնիսկ լրագրողներին, փորձագետներին ճնշելու փորձելը իրենց մոտ գրաֆիկով են: Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է, նույնիսկ հատուկ անուն ունի՝ «պտտվող դռներ»: Որպեսզի իշխանությունը շատ ռեսուրսներ չծախսի, ավելի արդյունավետ կիրառելու համար մարդուն բռնում են, ինչ-որ ժամանակ պահում են, սպառնում ու ճնշում են, հետո բաց են թողնում ու հաջորդին բռնում»,-ասաց Կարեն Վրթանեսյանը: