Ամերիկացի ընտրողների կեսից քիչը՝ ընդամենը 38 տոկոսը, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին համարում է ազնիվ եւ վստահելի քաղաքական գործիչ, իսկ հարցվածների 46 տոկոսն այդպես չի կարծում։ Այս մասին հայտնի է դարձել Economist-ի եւ YouGov-ի հարցման արդյունքներով։
2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին ազնիվ են համարում հարցվածների ավելի քիչ տոկոսը՝ 30 տոկոսը, իսկ կեսից ավելին չի վստահում նախկին նախագահին:
Հարցվածների միայն 12 տոկոսն է նշել Բայդենին որպես շատ ուժեղ առաջնորդ, սակայն 41 տոկոսը նրան շատ թույլ է անվանել: Թրամփի վերաբերյալ այս հարցին հարցվածների 30 տոկոսը պատասխանել է, որ նա ուժեղ առաջնորդ է: 60 տոկոսը վստահ է, որ գործող նախագահը չի վերընտրվի իր պաշտոնում, ընդ որում ՝ 56 տոկոսը կարծում է, որ Թրամփը չի վերադառնա նախագահի աթոռին:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ եթե կուսակցությունների թեկնածուներ դառնան Բայդենն ու Թրամփը, ապա առաջինի օգտին կքվեարկի ընտրողների 38 տոկոսը, իսկ երկրորդի օգտին՝ 39 տոկոսը: