f

Անկախ

Ռուսաստանին անհանգստացնում են տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ-ն փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ. ՌԻԱ «Նովոստի»


Ռուսաստանին անհանգստացնում են տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ-ն փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ (այդ թվում՝ սպառնալիքների միջոցով), դա հարցեր է առաջացնում ամերիկացի միջնորդների ադեկվատության վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության՝ Tert.am) ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողութան իրականացմամբ։

«Վաշինգտոնը վերջնագրային ձևով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է համաձայնել առաջիկայում «երրորդ երկրում» ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը Միացյալ Նահանգները տարածաշրջան մտցնելն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»,- պարզաբանել է աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղարար նախաձեռնության» «լոբբինգով զբաղվում է» Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Հավելենք, որ Комсомольская Правда թերթն իր հերթին գրում է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ ամերիկացիներն այլևս չեն սահմանափակվում Բաքվի և Երևանի միջև միջնորդությամբ, այլև որոշել են ուղղակիորեն մտնել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։

Աշխարհում ԱՄՆ Ռուսաստան Լեռնային Ղարաբաղ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին