f

Անկախ

Մարդ, ով անսահման շատ է սիրում երեխային և ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր առաքելությանը:


Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը մի առիթով ասել է. «Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը՝ գործի և աշակերտների նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է»: Իսկ Գոհար Չարխիֆալակյանի մեջ վստահորեն համադրված են այս երկու կարևոր հատկանիշները միաժամանակ:

Երբ մանկավարժ լինելը  ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ:

Ահա այս սկզբունքով է տարիներ շարունակ իր մանկավարժական գործունեությունը ծավալում Գոհարը: Մարդ, ով անսահման շատ է սիրում երեխային և ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր առաքելությանը:

 Մեր զրույցը նրա հետ սկսվեց նրա անցած ուղուց և ձգվեց մինչև «Տնակ» զարգացման կենտրոնի ստեղծումն ու ապագա ծրագրերը:   Դեռ պատանեկության տարիներին, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, Գոհար Չարխիֆալակյանը կարիք չուներ երկար-բարակ մտածելու: Այդտեղ երկրորդ տարբերակ լինել չէր կարող. միանշանակ մանկավարժություն: Այդպես վստահորեն էլ ընդունվեց Գյումրիի պետական մանկավարժական ինդտիտուտ ու դեռ ուսանողության  տարիներից մտնելով դպրոց՝ որպես կամավոր, վերջնականապես սիրահարվեց խորհրդավոր ու լուսավոր այդ աշխարհին: Ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ Անանիա Շիրակացու ճեմարանում, որի հետ կապված է հոգու ամենանուրբ թելերով:

Դասվար, հետո երկարօրյայի կազմակերպիչ աշխատելուց հետո՝ մոտ 5-6 տարի, հրաժեշտ տվեց հարազատ դարձած օջախին  ու շարունակեց իր ավանդը ունենալ նույն ոլորտի մեկ այլ՝ ոչ պակաս հեղինակավոր 51 հիմնական դպրոցում: Կյանքի 10 տարիներն էլ անցան այս կրթօջախում՝ որպես ուսուցիչ, մեթոդմիավորման ղեկավար, ապա փոխտնօրեն: Բայց, եկավ մի պահ, երբ Չարխիֆալակյանը այլևս նույն էնտուզիազմով և եռանդով դպրոց չէր մտնում:

Ասում է. « Ուրեմն կանգ առնելու  ժամանակն էր: Նոր ճանապարհների փնտրտուքը ինձ տարավ Պետական կառավարման ակադեմիա, որտեղ 33 տարեկանում ստացա 2-րդ մասնագիտությունս՝ հոգեբանություն: Ու ես հասկացա մի պարզ ճշմարտություն. ես չեմ ուզում լինել ոչ դպրոցի տնօրեն, ոչ փոխտնօրեն, ինձ պետք է երեխայի հետ ամենօրյա անմիջական ու կենդանի շփում, իսկ ադմինիստրատիվ աշխատանքը ինձ դա թույլ չէր տալիս: Ստիպված էի կայացնել կյանքիս դժվարին որոշումներից մեկը` թողնել դպրոցը»:

Գոհարը  կարող էր թողնել դպրոցը, սակայն ոչ երբեք երեխայի հետ ամենօրյա շփումը:

Նա ամեն օր վայելում է իր աշխատանքը իր ստեղծած աշխարհում՝ լուսավոր ու աղմկոտ, բայցև ներդաշնակ ՏՆԱԿ-ում:

https://www.facebook.com/tnaktrainingcenter

 

Գոհար Չարխիֆալակյան Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին