f

Անկախ

Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթը մեկ քայլով մոտ է իրականությանը


Կայացել է «Կալիֆոռնիա և Հայաստան՝ առևտուր, տեխնոլոգիաներ և ճամփորդական փոխանակում» թեմայով տեղեկատվական լսումները Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովում սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախագահությամբ: Լսումներն իրականացվել են հունիսի 12-ին և օրակարգում Լոս Անջելեսի և Հայաստանի միջև ուղիղ թռիչքների մեկնարկն ու օդային բեռների թողունակության ավելացման անհրաժեշտությունն էր:

 

«Մենք կարևոր քննարկում ունեցանք այն մասին, թե ինչպես է հնարավոր Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև բարելավել առևտրային և տեխնոլոգիական փոխանակումները», - ասաց սենատոր Պորտանտինոն: «Քննարկվել է նաև Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը՝ պայմանավորված այստեղ բնակվող ակտիվ հայ համայնքի առկայությամբ»:

 

«Տաղանդների համաշխարհային շուկա մուտք գործելը Լոս Անջելեսի նման ցանկացած տեխնոլոգիական կենտրոնի հաջողության բանալին է: Հենց այս պատճառով Լոս Անջելեսը Երևանին ուղիղ չվերթով միացնելն ունի էական նշանակություն»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

 

Վերջին տարվա ընթացքում ամերիկահայ գործարար, Dot818 ընկերության նախագահ և  Plat.AI-ի համահիմնադիր Դավիթ Տոնոյանն աշխատել է ԱՄՆ խոշոր ավիաընկերությունների, օրենսդիր մարմիների, ինչպես նաև Լոս Անջելեսում գործող և Հայաստանում գրասենյակներ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի LAX-EVN ուղիղ չվերթը մոտ ապագայում դառնա իրականություն: Բանակցությունների ակունքում է նաև Dot818-ի դուստր կազմակերպություն Plat.AI տեխնոլոգիական ընկերությունը, որն արդեն մի շարք կրթական և տեխնոլոգիական նախագծեր է իրականացրել Հայաստանում և պատրաստվում է ընդլայնել իր թիմը Հայաստանում:

Ս.թ. հուլիս ամսվա ընթացքում Դավիթ Տոնոյանը աշխատանքային այց կունենա Երևան՝ ուղիղ չվերթի կազմակերպման հարցի շուրջ քննարկումները հայաստանյան կողմի հետ շարունակելու և Plat.AI-ի երևանյան մասնաճյուղի հաջողությունները նշելու համար: Նա նաև հանդես կգա նոր համայնքային զարգացման և տեխնոլոգիական նախագծերով, որոնք միտված են զարգացնելու Հայաստանում և Արցախում տեխնոլոգիական ոլորտը և կրթությունը:

Միացյալ Նահանգների ամենամեծ ամերիկահայ համայնքը Հայաստանի հետ կապելը կնպաստի թե՛ Լոս Անջելեսում և թե՛ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու բիզնես հնարվորությունների ընդլայնմանը: Կողմերը լիահույս են, որ ուղիղ չվերթը շուտով կդառնա իրականություն:

Դավիթ Տոնոյան Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ ԱՄՆ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին