f

Անկախ

ՄԻՊ-ը այցելել է Երասխ բնակավայր՝ տեսնելու ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։

ՄԻՊ-ից հայտնում են, որ առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել գործարանի տնօրինության ու շինարարական աշխատանքներում ներգրավված Հայաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հետ։

Գործարանում աշխատում են շուրջ 130 հայ և 70 հնդիկ։ Նրանք Պաշտպանին մանրամասն տեղեկություններ են հայտնել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները հունիսի 13-ի երեկոյան մեկուկես ժամից ավելի ինտենսիվ կրակ բացել գործարանի վրա։ Այդ ժամանակ գործարանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, սակայն կրակոցների պատճառով աշխատանքները ստիպված դադարեցվել են։ Կրակոցների հետևանքով վնասվել են գործարանի նոր կառուցված սյուները, պատերը, պարիսպը, վարչական շենքը, ինչպես նաև շինարարական աշխատանքներին ներգրավված տեխնիկաները։ Աշխատակիցները հայտնել են, որ այդ օրը կրակոցներն արձակվել են տարբեր տրամաչափի զենքերից, կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված։

Նրանք Պաշտպանին պատմել են նաև, որ հաջորդ օրը՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ակտիվ շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Մինչդեռ, ժամը 11։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակոցներ են արձակել աշխատանք իրականացնողների ու տեխնիկայի վրա։ Ընդ որում, մարդիկ նշել են, որ կրակոցները եղել են կոնկրետ տեսակի դիպուկահար հրացաններից, քանի որ դրանք առավել թիրախավորված ու վնասաբեր են եղել։ Հենց այդ կրակոցների պատճառով բեկորային վիրավորում է ստացել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Աշխատողները նշել են, որ հազիվ են կարողացել վիրավորում ստացածներին դուրս բերել տարածքից, քանի որ ադրբեջանական զինվորները կրակոցներ են արձակել ինչպես վիրավորներին տեղափոխող, այնպես էլ կրակոցներից թաքնվող մյուս աշխատողների հետևից։

Հիշյալ իրավիճակը քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական անձանց ակնհայտ և ուղղակի թիրախավորում է, ինչը կոպտորեն խախտում է ժամանակակից աշխարհում ընդունված իրավական չափանիշներն ու սկզբունքները, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։

Տնօրինությունն ու աշխատողները գործարանի տարածքում շրջայցի ընթացքում ներկայացրել են կրակոցների հետևանքները, գործարանի կրած վնասներն ու բազմաթիվ այլ մանրամասներ։

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի պատճառով խախտվում է գործարարների՝ միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Լրջորեն վտանգվում են հարյուրավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները։

Այնուհետև Պաշտպանը հանդիպել է Երասխի բնակիչների հետ: Նրանք պատմել են, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցները ինտենսիվ են եղել, կիրառվել են խոշոր տրամաչափի զենքեր: Կրակոցները գյուղում պարզ լսվել են, ինչն առաջացրել է անհանգստություն, տագնապ և լարված մթնոլորտ։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կողմն ուղիղ կրակ է բացել նաև բնակավայրի կենտրոնում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհին տեղադրված Հայաստանի դրոշի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է։

Երասխի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել է, որ դպրոցում սովորում է 129 աշակերտ։ Դպրոցը մոտակա ադրբեջանական մարտական դիրքից հեռու է մոտ 300-400 մետր։ Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ հունիսի 14-ի առավոտյան՝ աշակերտների քննություն հանձնելու ժամանակ, սկսվել են կրակոցները։ Հաշվի առնելով կրակոցների ինտենսիվության և դրանց բարձր ձայնի պատճառով երեխաների և ուսուցիչների անհանգստությունը՝ քննությունը ստիպված վաղաժամ դադարեցվել է, որից հետո ուսուցիչներն ու երեխաները տարհանվել են։

Ակնհայտ է, որ իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորություն ունեցող մյուս իրավունքների համար։ Պաշտպանն արձանագրում է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիվ վարքագիծն ուղղակիորեն ազդում է երեխաների բնականոն կյանքի, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքները:

Պաշտպանն այցելել է նաև Արարատի բժշկական կենտրոն, որտեղ տեսակցել է ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած Հնդկաստանի երկու քաղաքացիներին՝ Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին։ Հունիսի 14-ի առավոտյան վիրավորում ստանալուց հետո նրանք անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն և վիրահատվել։ Բժիշկը հայտնել է, որ բոլոր բեկորները վիրահատությամբ դուրս են բերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին ու այլ մանրամասների: Բուժկենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ նրանք մշտապես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Պաշտպանը Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել։

Պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են անհերքելի ապացույցներն առ այն, որ ադրբեջանական զինծառայողներն ուղղակիորեն քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքներն են թիրախավորել։ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն փաստագրել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

Հայաստան ՄԻՊ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին