f

Անկախ

Ամերիկացի վերլուծաբանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ ամերիկյան գործարանի վրա հարձակվելուց հետո


Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական ուժերը կրակ էին բացել ամերիկյան ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի էր վիրավորվել: Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Ադրբեջանի հարձակումն ամերիկյան ընկերության վրա պետք է վերջ դնի պատժամիջոցներից հրաժարվելուն»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանը գրում է, որ չհրահրված հարձակումն ընդգծում է երկու իրողություն:

«Առաջինն այն է, որ հակառակ Պետքարտուղարության այն հավաստիացմանը, որ Ադրբեջանը հրաժարվել է ռազմական գործողություններից՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար, այնուամենայնիվ, այն շարունակում է օգտագործել իր զինուժը ահաբեկելու նպատակով: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը կարող է որպես պատրվակ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հակասությունները, սակայն նրա թիրախը հենց Հայաստանն է։ Երասխը Հայաստանի տարածքն է, որը պաշտոնապես չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից», - գրում է Ռուբինը՝ հիշեցնելով նաև Ջերմուկի վրա Բաքվի հարձակումը և ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների բռնազավթումը:

Վերլուծաբանը նաև քննադատում է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի կողմից հնչեցված մտահոգությունները «հակասում են ԱՄՆ օրենսդրությանը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ռազմական հավակնություններ ունի»:

Մայքլ Ռուբինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում չեղյալ համարել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից հրաժարումը և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ոչ մարդասիրական օգնությունն Ադրբեջանին, այլապես դա կնշանակի, որ նախագահ Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շահագրգռված չեն պաշտպանել ամերիկյան շահերը, ամերիկացիների կյանքը կամ ենթարկվել ամերիկյան օրենքներին»:

«Միայն հռետորաբանությամբ պատասխանելը նաև հետ կմղի խաղաղությունը՝ հավաստիացնելով Ադրբեջանին, որ շարունակական ագրեսիայի համար իրեն լուրջ հետևանքներ չեն սպասվում», - եզրափակել է վերլուծաբանը:

Մայքլ Ռուբին Ադրբեջանի ԶՈւ Երասխ ԱՄՆ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին