ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրություններով և տեսահոլովակներով գրեթե ամբողջությամբ բացահայտել է բոլոր փաստական հանգամանքները, որոնք առկա են Արմեն Աշոտյանի քրեական գործով, իհարկե դրանց տալով իրավաբանական գիտության հետ կապ չունեցող գնահատականներ, որոնց ակնհայտ նպատակն է ստվեր գցել իմ պաշտպանյալի վրա և նրան ներկայացնել բացասական լույսի ներքո:
Այս իրողությունն ինձ ստիպում է, առանց նախաքննական արդեն գոյություն չունեցող գաղտնիքը հրապարակելու ռիսկի, մանրամասն անդրադառնալ քրեական գործի/վարույթի հանգամանքներին և ներկայացված <մեղադրանքին>, ինչպես նաև, միգուցե, դատարանում Ա.Աշոտյանի կողմից արված բացահայտումներին՝ քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու գործով անցնող անձանց վրա հնարավոր ազդեցության մասին:
Սակայն պահպանելով փաստաբանական էթիկան, դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո: