f

Անկախ

Իսպանիան չի ընդունել ռազմական արտադրությունն ավելացնելու ՆԱՏՕ պլանը. ԶԼՄ


ՆԱՏՕ անդամ երկրների եւ պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հանդիպումը, որը տեղի է ունեցել հինգշաբթի (հունիսի 15-ին), լուրջ արձագանք է առաջացրել, հիմնականում նրանց կողմից, ովքեր հրավիրված չեն եղել, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել ռազմական դաշինքի՝ արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության ձգտումը, տեղեկացրել է Euroactiv-ը։

Հինգշաբթի ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարներն առաջին անգամ հանդիպել են արեւմտյան 25 խոշոր պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց կոչ անեն ավելացնել արտադրության ծավալները զինամթերքների դեֆիցիտի պայմաններում։

Կառավարությունները պաշտպանական ընկերություններին խնդրում են ավելացնել արտադրությունը, այն դեպքում, երբ վերջինները պահանջում են պահանջարկի հստակ երկարաժամկետ ազդանշաններ, որպեսզի արդարացվեն ներդրումները նոր արտադրական հզորություններում, մատակարարումների շղթաները եւ անձնակազմը։

Բայց ընկերությունները եւ երկրները, որոնք հանդիպմանը մասնակցելու հրավեր չեն ստացել, արտահայտել են իրենց դժգոհությունը։

Ի նշան բողոքի, որ իսպանական ոչ մի ընկերություն հրավիրված չի եղել, երկրի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հրաժարվել է ընդունել պաշտպանական արտադրությունն ավելացնելու պլանը այնքան ժամանակ, մինչեւ որ «դիտարկվի իսպանական ընկերությունների գաղտնալսման հարցը», տեղեկացրել է El Paìs-ը։

Ռաբլեսը, ըստ իսպանական թերթի, բոյկոտել է հանդիպումը։

Հյուրերի ցուցակը «արդարացի» չի կազմվել, Euroactiv-ին ասել են արդյունաբերության մի քանի ներկայացուցիչներ, որոնք ընտրությանը չեն մասնակցել։

Օրինակ, հրավիրված չեն եղել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են Airbus Defence-ը, ֆրանսիական Dassault-ը եւ Safran-ը, ամերիկյան Boeing-ը, ֆրանսիական MBDA-ն, գերմանական Diehl-ը, կամ այն ճյուղերը, որոնք մասնագիտացած են էլեկտրոնիկայի ոլորտում, ինչպիսին են, օրինակ, գերմանական Hensoldt-ը կամ զինամթերքներ արտադրող իսպանական Expal-ը, որը գնել է Rheinmetall-ը։

Ընտրության չափորոշիչներն «այնքան էլ պարզ չեն», Euroactiv-ին ասել են արդյունաբերության ներկայացուցիչները, որոնք լոբբինգի էին ենթարկում իրենց տեղը բանակցությունների սեղանի շուրջ։

Աշխարհում Իսպանիա ՆԱՏՕ ռազմարդյունաբերություն

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին