f

Անկախ

Գերմանիան կրակում է ինքն իր ոտքին՝ հետեւելով ԱՄՆ քաղաքականության հետագծին. Պեսկով


Գերմանիան, որի տնտեսական մրցունակությունը հենվում էր ռուսական գազի վրա, ի վնաս իրեն հետեւում է ԱՄՆ քաղաքականության հետագծին։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի հատված իր Թելեգրամ-ալիքում տեղադրել է լրագրող Պավել Զարուբինը։

Մեկնաբանելով այն փաստը, որ Գերմանիայի օրերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունում Ռուսաստանն անվանվել է ամենալուրջ սպառնալիքը, Պեսկովը նշել է, որ «Գերմանիայի ղեկավարությունը դե-ֆակտո իրավիճակը համապատասխանեցրել է դե-յուրե իրավիճակին», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Գերմանիան, ցավոք, ըստ երեւույթին, ներքնապես ինքն իր համար որոշել է համառորեն հետեւել ԱՄՆ հետագծին, ինչպես եւ ամբողջ Եվրոպան. լինել ՆԱՏՕ օրինակելի անդամ, որը, բնականաբար, կատարում է Վաշինգտոնի բոլոր ցուցումները, որովհետեւ ՆԱՏՕ-ն ղեկավարում է հենց Վաշինգտոնը, այնտեղ ոչ մի հավաքական ղեկավարություն չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Գեմանիան դա անում է՝ «ինքն իր ոտքը տրորելով եւ ինքն իր ոտքին կրակելով»։ «Մենք բոլոս գիտենք, որ գերմանական արդյունաբերության ահա այդ կախարդական ու բոլորին հիացնող մրցունակությունը, ինչպես պարզվում է, հիմնականում հիմնված էր հենց ռուսական խողովակաշարային գազի վրա՝ իր մշտականությամբ, գներով եւ այլն։ Եվ հիմա, երբ  Գերմանիան ինքն է զրկել իրեն այդ մրցակցային առավելություններից, դա ամենաբացասական ձեւով անդրադառնում է (նրա) տնտեսության վրա»,- ընդգծել է Պեսկովը։ Սակայն, շարունակել է նա, «չնայած դրան, միեւնույն է՝ Գերմանիան շարունակում է անգամ ի վնաս իր քաղաքացիների շահերի հետեւել ամերիկացիների հետագծին»։

Գերմանիայի կառավարությունը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի պատմության մեջ առաջին ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ նշված են երկրի պոտենցիալ արտաքին սպառնալիքներին դիմակայության հիմնական սկզբունքներն ու միջոցներն առաջիկա տարիներին։ Փաստաթղթի համաձայն՝ Գերմանիան տեսանելի ապագայում Ռուսաստանը համարում է իր անվտանգության եւ Եվրոպայում աշխարհակարգի ամենալուրջ սպառնալիքը։

Աշխարհում Գերմանիա Ռուսաստան Դմիտրի Պեսկով

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին