f

Անկախ

Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին


«Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ստորեւ ներկայացնում ենք նրա բողոքի տեքստը. «2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երեւանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցել հարձակում: Հարձակում գործած անձինք Հայաստանի Հանրապետության գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ: Վերջիններս, թե իրենց հրապարակավ հայտարարություններում, թե իրենց գործողություններում, ընդգծում են, որ իրենց գործունեության առաքելությունն է լռեցնել բոլոր նրանց, ովքեր քննադատում են գործող իշխանություններին: Նրանք հանդես են գալիս որպես խմբակ, որը պատրաստ է բռնություն գործադրելով եւ քրեորեն այլ հետապնդելի արաքներ կատարելով, լռեցնել հատկապես Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:

 Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո այս խմբակի անդամները, բազմաթիվ հարձակումներ իրականացնելով, ներգրավված են եղել որպես մեղադրյալներ բացառապես «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս խմբակի բավականին ակտիվ անդամներից Հայկ Ստեփանյանը, ով՝ չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ դատապարտվել է կեղծարարության համար, առավել աչքի է ընկնում անհանդուրժողականության կոչերով, ինչպես նաեւ «պատժիչ» գործողություններ նախաձեռնելով:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակում գործած անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, չեն աշխատում: Վերջիններիս ոչ ֆորմալ աշխատանքը, թերեւս, ներկայումս գործող «Հեղափոխության պահապաններ» խմբակի անվան ներքո է իրագործվում։ Ավելին, վերջիններիս  կապը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ իրավապահ մարմինների հովանավորչությունը, հիմնավոր կասկած է առաջացնում առ այն, որ սույն անձինք հավաքագրված են հատուկ խմբակում, եւ նրանց հավաքագրողները նրանց վարձատրում են (քանզի աշխատանք չունեցող անձանց կողմից այլ կերպ հնարավոր չէ իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող գործողություններ) այլախոհ մարդկանց կամ այլախոհ կազմակերպությունների նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գործում է ահաբեկչական խմբակ, որի գործունեությունը, սակայն, իրավապահ մարմիններին համար որեւէ անհանգստություն չի առաջացնում: Վերջապես, այս խմբակի գործողությունների հետեւանքով տուժած անձանց բողոքները եւ հանրության զայրութը անտեսվում են իրավասու իշխանությունների կողմից:

Այժմ` 2020 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա «Հեղափոխության պահապանների» դեմ:

2020 թվականի մայիսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, որոշում է կայացրել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցած հարձակման կապակցությամբ հարուցված թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Սույն թվականի մայիսի 18-ին  բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու եւ Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի ու Հայկ Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, 143-րդ հոդվածով, 258-րդ հոդվածով եւ 332-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու  որոշման դեմ:

Զարուհի Փոստանջյան Գլխավոր դատախազություն

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին